ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/05/2022
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը:

«Illumina» ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%: 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն  Հարությունյանը նշեց. «Չնայած նրան, որ գենոմային տեխնոլոգիաներն արդեն իսկ բավականին տարածված են Հայաստանում, մեր գիտնականները հետաքրքրված են նորագույն տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ։ Ագրոգենոմիկայի զարգացումն առաջին հերթին պետք է հիմնվի Հայաստանի բնության յուրահատուկ կենսաբազմազանության վրա, որը հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի տասնյակ երկրների բնագետների համար։ Միաժամանակ, գենոմային տեխնոլոգիաների ներդրումն անկասկած կնպաստի հազարամյակների ընթացքում ձևավորված յուրահատուկ գենոմային համալիրների կիրառմանը միջազգային հետաքրքրություն ներկայացնող սելեկցիոն աշխատանքներում»:

 

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա.մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց տվեց կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։ «Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ու սննդային անվտանգության ոլորտներում աշխատող ընկերությունների բիզնեսի բարելավման համար», - ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները և գենոմային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռք բերված տվյալները։ Նշվեց, որ Հայաստանում տեղածին սորտերը և վայրի խաղողն օժտված են կլիմայական փոփոխվող պայմաններում հարմարվողական մեծ ներուժով։

EMEA (Europe, Middle East & Africa) միջազգային հեղինակավոր վարկանիշավորման համակարգի «Գենոտիպավորում» ուղղությամբ ավագ մասնագետ Կսավյե Դավիդը իր գիտական զեկուցման ժամանակ շեշտեց. «Ներկայում մարդկությունը բախվել է գլոբալ խնդիրների հետ, որոնք գնալով ավելի են սրանալու: Առաջինը մարդկանց պոպուլյացիայի աճն է, ինչն իր հերթին բերում է սննդամթերքի օգտագործման աճի, մասնավորապես՝ կենդանական սպիտակուցների: Մյուսը գյուղատնտեսական տարածքների կրճատման խնդիրն է: Սա իր հերթին բերում է սննդամթերքի գնաճի: Այս խնդիրների լուծման համար գենոմիկան ունի համապատասխան գործիքներ»:

Ագրոգենոմիկայի մասնագետ Ալինա Չեռնովան ներկայացրեց արտադրական գործընթացներում «Illumina» ընկերության գենոմային տեխնոլոգիաների ներդրման փորձը: Գիտական զեկույցներով հանդես եկան «Valogene» ընկերության ներկայացուցիչ Կլոտիլդա Պատրինը, «Genotek» բժշկագենետիկական կենտրոնի զարգացման գծով տնօրեն Արտյոմ Ելմուրատովը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16.05.2022թ.


Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի 4-րդ Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրով (4RASS)

2025թ. սեպտեմբերի 15–19-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» (ASBD-3)

2025թ. սեպտեմբերի 16-19-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպում են ամենամյա «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությունը և առաջին օրվա գիտական նիստերը նվիրված Քվանտային գիտությանը և տեխնոլոգիաներին կկայանան ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում

Ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԳԱ Ն.Դ.Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում են «Նոր զարգացող միտումները քիմիայում» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողով

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
Կայքը հաճախել են
7 443 971

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:41, 15/09/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: