ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
30/03/2022
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը

Ս.թ. մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:

Էմիլ Օրդուխանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից: ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից առաջադրվել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանի թեկնածությունը: ՀՀ ԳԱԱ նախագահության 14 անդամների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը՝ 9 կողմ, 3 դեմ ձայներով: Անահիտ Ջիջյանը ստացավ 3 կողմ, 9 դեմ ձայն: 2 քվեաթերթիկ անվավեր էր: 

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ-ին: 1991-2001թթ-ին սովորել է թիվ 119 Ժամկոչյանի անվան միջնակարգ դպրոցում: 2001-2006թթ-ին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել քաղաքագետի, ֆրանսերենի մասնագետի որակավորում, 2006-2009թթ-ին նույն համալսարանում շարունակել է ասպիրանտուրան՝ ռոմանական լեզուներ մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:

2007-2018թթ-ին դասախոսել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2009-2016թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում, 2013թ-ից մինչ օրս՝ Մխիթարյան Միաբանության կրթահամալիրում՝ որպես հասարակագիտության դասախոս և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես քաղաքագիտության, քաղաքական կառավարման, միջազգային հարաբերությունների ամբիոնների դասախոս: 2020-2021թթ-ին դասախոսել է Շիրակի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնում, 2012-2020թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, 2014թ-ից մինչ օրս՝ UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում: 2009-2014թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղարը, իսկ 2009թ-ից մինչ օրս ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող է:

Էմիլ Օրդուխանյանը 8 մենագրության, որից 6-ը համահեղինակությամբ, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, որից 1-ը համահեղինակությամբ, և ավելի քան 40 ակադեմիական հոդվածների հեղինակ է:

Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը, որը ներառում է կարիքների գնահատում և կարողությունների զարգացում, կառուցվածքային փոփոխություններ՝ հիմնարար գիտական ուղղություններով թեմաների վերանայում և արդիականացում, արդյունավետության գնահատման չափորոշիչներ, առաջատար գիտական նվաճումների հասանելություն, երիտասարդ գիտաշխատողների առաջխաղացում:

Ինստիտուտի գիտական արդյունքների բարելավման և միջազգայնացման նպատակով Էմիլ Օրդուխանյանը խոստանում է ներդնել աջակցման և խրախուսման մեխանիզմներ՝ միջազգային առաջատար գիտաչափական շտեմարաններում տպագրությունների համար: Նաև նախատեսվում է արտասահմանում բնակվող ու գործող հայազգի գիտնականների տվյալների շտեմարանի կազմում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ, որպես նորընտիր տնօրեն, Էմիլ Օրդուխանյանը պետք է կառուցողական և թիմային աշխատի ինստիտուտի աշխատակազմի հետ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.03.2022թ.


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 687 076

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:22, 19/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: