ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
22/03/2022
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը

ՀՀ Գիտությունների ազգային  ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում նշվեց Ջրի համաշխարհային օրը: Սեմինար-միջոցառումը կազմակերպել էին Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն:

Միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Օրհուս կենտրոնի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի,  Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի,  Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86  հիմնական դպրոցի,  Գեղանիստի  հիմնական դպրոցի ներկայացուցիչները:

Ջրի համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին: Այն սահմանվել է 1992 թ-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Ջրի համաշխարհային օրվա խորհուրդն է հրավիրել հանրության ուշադրությունը քաղցրահամ ջրի սահմանափակության և կարևորության վրա: 2022 թվականին ուշադրության կենտրոնում ստորերկրյա ջրերն են՝ «Անտեսանելի ռեսուրս, որի ազդեցությունը տեսանելի է ամենուր»:

«Բնական ռեսուրսների մեջ, նախ և առաջ, գնահատում ենք ջուրը, այն անփոխարինելի է: Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում: Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է», - ասաց Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը:

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ Հայաստանն ունի տարեկան մոտ 4 միլիարդ խմ ստորգետնյա ջրային պաշար: «Ամենամեծը՝  Արարատյան արտեզյան ավազանն է, որը հարուստ է բարձրորակ ստորերկրյա ջրերով։  Արարատյան ավազանի ջրերը պիտանի են խմելու համար` առանց լրացուցիչ մաքրման, և դրանք համարվում են մեր երկրի համար խմելու ջրի ռազմավարական պաշար», - ասաց նա:

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, «Վեոլիա ջուր» ընկերության բնապահպան, հիդրոերկրաբան Արտաշես Աղինյանը ներկայացրեց Երևանի ջրօգտագործման ապահովման համար ջրաղբյուրները և դրանց հիդրոերկրաբանական պայմանները: «Երևանի ջրամատակարարումն իրականացվում է միայն ստորերկրյա ջրերի ջրառով: Այստեղ մենք առավելություն ունենք, քանի որ ստերորկրյա ջրերն ավելի կայուն են, մաքուր և պաշտպանված մարդածին ազդեցությունից», - ասաց նա:

Արտաշես Աղինյանը նաև անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանի խնդիրներին. «Հայաստանում խմելու ջրամատակարարման համար կատարվում է մոտ 21 հազար լիտր/վրկ ջրառ, իսկ Արարատյան դաշտավայրում 

ձկնաբուծարանների համար՝ 25 հազար լիտր/վրկ, ավելի շատ, քան ամբողջ Հայաստանի խմելու ջրամատակարարումը: Արարատյան դաշտավայրը համարվում է ապագա սերունդների շտեմարան, և մենք պետք է այդ ռեսուրսն ավելի արդյունավետ օգտագործենք, միայն որպես խմելու ջուր»:

«Համաշխարհային ջրի պաշարներն այսօր անսպառ չեն, հատկապես՝ քաղցրահամ ջրերի: Կարևոր է աշակերտի էկոլոգիական դաստիարակության առանցքում դրվի այդ հարցը՝ ինչպես օգտագործել և խնայել քաղցրահամ ջուրը: Մենք ունենք քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար՝ Սևանա լիճը, որը պետք է պահենք ու պահպանենք», - ասաց Երևանի Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանը։

Միջոցառման ժամանակ Արևիկ Հովսեփյանը մանկավարժներին նվիրեց «Ջրային էկոհամակարգերի բաղադրիչները» գրքերի հավաքածուն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.03.2022թ.


Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի 4-րդ Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրով (4RASS)

2025թ. սեպտեմբերի 15–19-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» (ASBD-3)

2025թ. սեպտեմբերի 16-19-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպում են ամենամյա «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությունը և առաջին օրվա գիտական նիստերը նվիրված Քվանտային գիտությանը և տեխնոլոգիաներին կկայանան ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում

Ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԳԱ Ն.Դ.Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում են «Նոր զարգացող միտումները քիմիայում» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողով

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
Կայքը հաճախել են
7 444 014

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:41, 15/09/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: