ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
23/03/2021
Տվյալների հայկական խորանարդ. հեղափոխական տեխնոլոգիաներ և արդյունավետ համագործակցություն` հանուն շրջակա միջավայրի պահպանության

    Արոտավայրերի արդյունավետությունը, աղտոտիչների առկայությունը, էրոզիայի ու երաշտի և այլ բնական երևույթների ազդեցությունները շրջակա միջավայրի վրա կարող են գնահատվել հեռավար եղանակով՝ օդային կամ արբանյակային սենսորների միջոցով: Սակայն ստացվող տվյալների հսկայական ծավալների մշակումը ենթադրում է նորարարական լուծումներ և տեխնիկական աջակցություն, ինչը, իր հերթին, պահանջում է արդյունավետ համագործակցություն:
    ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն), ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) և Ժնևի համալսարանի (UNIGE) հաջող համագործակցությունը «Data Cube» («Տվյալների խորանարդ») տեխնոլոգիայի շուրջ թույլ է տալիս արժեքավոր տեղեկություններ հավաքագրել Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ:
    Երկրի զննման համակարգերի կոմիտեի (CEOS) գնահատմամբ` մինչև 2022 թ.-ը «Data Cube» ենթակառուցվածքները ներդրված կլինեն ավելի քան 20 երկրներում: Հայաստանն այն քիչ երկրների շարքում է, որոնք արդեն սկսել են ազգային մակարդակով ձևավորել «Data Cube» ենթակառուցվածքներ: Չնայած տվյալների հայկական խորանարդը դեռևս մշակման փուլում է, այն հաջողությամբ ներդրվել է որպես Երկրի դիտարկման տվյալների ամբողջական և մշտապես թարմացվող արխիվ, որը հասանելի է http://datacube.sci.am կայքի միջոցով: Ինչպես հայտնում է Էկոկենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը, տվյալների հայկական խորանարդը Երկրի հեռազննման և ազգային տվյալների վիզուալացման հեղափոխական տեխնոլոգիա է: Այն կոչված է ապահովելու շրջակա միջավայրի շարունակական մշտադիտարկումը, ինչը Երկրի զննմամբ զբաղվող գիտնականներին հնարավորություն կտա պարզել առկա միտումները, գնահատել ընթացիկ վիճակը և կանխատեսումներ անել:
    «Լիարժեք օգուտների մասին կկարողանանք խոսել, երբ շոշափելի արդյունքներ գրանցվեն: Բայց տվյալների ազգային խորանարդի հիմնական առավելությունն այն է, որ այն ընդգրկում է անվճար ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքները և ամպային կարողությունները` միավորելով տվյալները, վերլուծական մեթոդները և կիրառական գաղափարները, որոնք անհրաժեշտ են սոցիալական, տնտեսական ու շրջակա միջավայրի կայունությունը ապահովման համար»,– նշում է Շուշանիկ Ասմարյանը:
    Ծրագիրը կյանքի է կոչվել ԵՄ տարբեր հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցության և շրջանակային ծրագրերում մասնակցության փորձ ունեցող էկոկենտրոնի և ԻԱՊԻ-ի համատեղ աշխատանքի արդյունքում` Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարությունների պետական քարտուղարության կողմից աջակցվող ADC4SD` «Տվյալների հայկական խորանարդ՝ կայուն զարգացման համար» նախագծի շրջանակներում: ԻԱՊԻ-ն ապահովում է Երկրի զննման արդյունքում ստացված տվյալների պահպանման, դասակարգման, կառավարման իրականացումը՝ դրա համար անհրաժեշտ գործիքակազմի ու ենթակառուցվածքների տրամադրմամբ, իսկ Էկոկենտրոնը և երրորդ գործընկերը` Ժնևի համալսարանը, տրամադրում են Երկրի հեռազննման տվյալների դասակարգման վերաբերյալ փորձագիտական աջակցություն և հեռազննման տվյալների դասակարգման արդյունքների վերլուծություն: Գործընկերների խոսքերով`նրանց միջև ձևավորվել է սիներգետիկ երկարամյա փոխգործակցություն:
    «Էկոկենտրոնը 2013 թ.-ից ակտիվորեն օգտվում է ԻԱՊԻ-ի ծառայություններից, քանի որ Էկոկենտրոնի համակարգչային կարողությունները բավարար չէին արբանյակներից և անօդաչու թռչող սարքերից ստացվող տվյալների մշակման և վիզուալացման համար: Մասնավորապես, ԻԱՊԻ-ի ամպային համակարգերն ապահովում են հեռավար համակարգչային ենթակառուցվածքների հասանելիություն՝ տվյալների պահպանման, մշակման և վիզուալիզացման (արտապատկերման) համար»,– հայտնում է Ասմարյանը:Ժնևի համալսարանում «Երկրի հեռազննում» ուղղությամբ ավագ դասախոս և «GRID-Geneva»-ի թվային ստորաբաժանման ղեկավար Գրեգորի Ջուլիանին ևս հավաստում է. «Կարծում եմ, որ ADC4SD-ի շրջանակներում համագործակցությունը չափազանց շահավետ է մեզ և մեր գործընկերների համար և հիմնված է մեր երեք հետազոտական կենտրոնների ու երկու երկրների միջև շուրջ 10 տարի առաջ մեկնարկած երկարատև ու բարեկամական հարաբերությունների վրա: Մենք ԻԱՊԻ-ի միջոցով շատ բան ենք իմացել գերարդյունավետ հաշվարկների և տարաբաշխված համակարգերի մասին, իսկ Էկոկենտրոնի միջոցով` շրջակա միջավայրի մշտադիտարկման մասին»:
    «Data Cube» տեխնոլոգիան թույլ է տալիս բարդ տվյալները հետազոտել բազմաչափ եղանակով: Շվեյցարական լավագույն պրակտիկաների վրա խարսխված տվյալների հայկական խորանարդն օգտագործում է ԻԱՊԻ-ի տրամադրած ազգային էլեկտրոնային ենթակառուցվածքը, որը ներառում է ինչպես կապի, այնպես էլ տարաբաշխված հաշվողական ենթակառուցվածքներ, և ապահովում է միասնական համակարգչային միջավայր, որտեղ կարող են օգտագործվել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական մոտեցումներ, ինչպիսիք են արհեստական բանականության ալգորիթմներն ու բարձր արտադրողականությամբ հաշվարկները:
    Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4Digital. հետազոտական և կրթական համայնքների միավորում» (EaPConnect) հնգամյա ծրագրի շնորհիվ, որի նպատակն է  ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների հետազոտական և կրթական համայնքների միավորումն ու նրանց միջև թվային անջրպետի նվազեցումը, զգալիորեն ընդլայնվեց ԻԱՊԻ-ի շրջանակներում գործող hայաստանյան ASNET-AM ազգային հետազոտական և կրթական ցանցի (ԱՀԿՑ, NREN) հաշվողական և պահուստային ներուժը՝ վերջինիս հնարավորություն տալով լուծել մի շարք գիտական և հանրային խնդիրներ: ASNET-AM-ի IaaS (ենթակառուցվածքը՝ որպես ծառայություն) ամպային ենթակառուցվածքը թույլ է տալիս տվյալների հայկական խորանարդին կառավարել Երկրի հեռազննման վերաբերյալ մեծաքանակ տվյալները և իրականացնել արբանյակային պատկերներից ստացված տվյալների բազմասպեկտր վերլուծություն` օգտագործելով ինչպես կապի, այնպես էլ բաշխված հաշվողական ենթակառուցվածքներից բաղկացած բազմաբնույթ և բազմաշերտ ամպային մոդելավորումներ:«Անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար խիստ կարևոր է նոր կարողությունների զարգացումը: Սա օգնում է հասնել այս նոր տեխնոլոգիայի ընդունմանը, ճանաչմանը և հետևողական կիրառմանը, ինչը կբարելավի Երկրի զննման տվյալների հասանելիության և օգտագործման կարողությունը»,– նշում է ԻԱՊԻ տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://eufordigital.eu/the-armenian-data-cube-a-successful-collaboration-for-environmental-sustainability/:

Սկզբնաղբյուր՝ scs.am


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 495 312

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:22, 17/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: