ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/03/2017
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2016թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  9  մենագրություն, որոնցից 7-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 2  ուսումական  ձեռնարկ, 196 հոդված, որոնցից 96-ը` արտերկրում: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 8 միջազգային գիտաժողով: 

20170316-1.jpg
Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (6 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից:Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

«Խոչընդոտի տիպի խնդիրների թվային լուծումների մասին», զեկուցող՝ ֆ.-մ. գ.թ. Ռ.Հ. Բարխուդարյան• «Մի քանի տարբեր ինտեգրալային օպերատորներով ու արագ փոփոխվող ֆունկցիաներով հավասարումներ և դրանց կիրառությունները մեխանիկայում և շփագիտության մեջ», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Մանժիրով 
«Տեսաշարից մարդու սրտի բաբախման ազդանշանների ստացման և վերլուծության տեսական և կիրառական հարցեր», զեկուցող՝ տ.գ.թ. Գ.Ա. Կարապետյան
«Նիկոլաիի պարադոքսը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Սեյրանյան
«Վիբրոդինամիկ ազդեցության պայմաններում կավային գրունտների սահքին դիմադրելու առանձնահատկությունները կոնսիստենցիայի փոփոխման լայն միջակայքում (միտված լանջերի կայունության գնահատմանը)», զեկուցող` ե.գ.դ. Ս. Հայրոյան:

20170316-2.jpg
Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ 

Ինստիտուտի կողմից տարվա կարևորագույն  արդյունք է համարվել Պատահական դաշտի պայմանական բաշխումը Գիբսյան լինելու համար, ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ: Տրվել է պոտենցիալ էներգիայի սահմանում, որի հիման վրա տրվել է Գիբսյան բանաձևի հիմնավորումը: Այդ արդյունքները կարևոր բաղադրիչ են այժմ մշակման փուլում գտնվող Գիբսյան պատահական դաշտերի ընդհանուր տեսության համար:
Ստացվել են կարևորագույն արդյունքներ` Անալիտիկ Ֆունկցիաների Վայերշտրասյան տեսության, կոմպլեքս հարթության կամայական տիրույթների համար մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման հարցի վերաբերյալ, եռանկյունաչափական և Ուոլշի համակարգերի համար:
Քվազիպարբերական ինտերպոլացիայի գաղափարը կիրառվել է Ֆուրիեի շարքերի զուգամիտության արագացման համար: 
Վիներ-Հոպֆի օպերատորային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի համար գտնվել է կանոնական ֆակտորիզացիայի գոյության անհրաժեշտ ու բավարար պայման:   

Մեխանիկայի ինստիտուտ

Սողքի ոչ գծային տեսության դրվածքով, երբ լարումների և դեֆորմացիաների արագությունների ինտենսիվությունների միջև կապն ունի աստիճանային     օրենքի տեսք, հակահարթ դեֆորմացիայի ժամանակ լարումների պսեվդոֆունկցիայի մեթոդով կառուցվել է կիսատարածության համար խառը եզրային խնդրի փակ (ճշգրիտ) լուծումը: Խնդրի ճշգրիտ լուծման և Ն.Խ. Հարությունյանի` դեֆորմացիաների արագությունների վերադրման ընդհանրացված սկզբունքի հիման վրա ստացված լուծման համեմատական վերլուծության միջոցով պարզված են այդ սկզբունքի կիրառելիության սահմանները: 
Բացահայտված է նյութի միրոպոլյար և տարամոդուլ հատկությունների հաշվառման ազդեցությունը ինչպես կառուցվածքային էլեմենտի հաճախականության, այնպես էլ դրա ամրության բնութագրիչների վրա: 
Նախագծվել և պատրաստվել է փորձասարք, որը     նախատեսված է ուսումնասիրել գրունտների ամրությունը և դեֆորմացվելու վարքը կառավարելի հաճախականությամբ ցիկլիկ փոփոխվող տարբեր մակարդակի ստիպողական ոլորող մոմենտի ազդեցության պայմաններում: Փորձասարքը հուսալիորեն շահագործվում է: 
Կատարված է դինամիկ ջերմապիեզոէլեկտրական երկշերտ էներգիայի կուտակիչի մանրակրկիտ տեսական հետազոտություն:
Տրանսվերսալ իզոտրոպ տորոիդալ թաղանթի համար եռաչափ դրվածքով լուծված են էլեկտրաառաձգականության առաջին, երկրորդ և խառը դինամիկական խնդիրները: 

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Հետազոտվել է ռոտոր-ռոութեր մոդելը անվերջ քառակուսային և կիսաանվերջ գլանային ցանցերի վրա, որն իրենից ներկայացնում է մասնիկի (ինֆորմացիայի) քվազիպատահական դեգերման պրոցես: Դիտարկվել է ցանցի այն պիտակավորված գագաթների բազմությունը, որոնք ռոտորների կողմից գեներացրել են փակ օղակներ: Այդ գագաթների համար առաջ է քաշվել վարկած, որ նրանց առաջացման հետագիծը ձևավորում է պարուրաձև կառուցվածք՝ ասիմպտոտիկորեն ստանալով արքիմեդյան հատկություն։ Ցույց է տրվել, որ այդ կառուցվածքները ուղղակիորեն կապված են ծառանման կառուցվածքների հետ, որոնք ներկայացնում են դեգերման ընթացքում այցելված գագաթների կլաստերի էվոլյուցիան: 
Մշակվել է տեսաշարում դեմքի պատկերի վերլուծության միջոցով մարդու սրտի ռիթմի /խփոցի/ հեռավար հաշվարկման մեթոդ և ծրագրային համակարգ: 
Մշակվել է քննական թեստերի որակի վերլուծություն և գնահատում իրականացնող երկլեզու «Թեստերի որակի վերլուծություն» ծրագրային համակարգը, որը գործարկվում է սերվերի վրա, ունի պարզ և մատչելի web հենքով օգտվողի ինտերֆեյս: Համակարգի առանձին բաղադրիչ  հանդիսացող վիճակագրական և մաթեմատիկական ցուցանիշները հաշվարկող  մոդուլը     կարող է կիրառվել նաև առանձին համակարգչի վրա որպես desktop հավելված:
Գենետիկ ծրագրավորման օգտագործմամբ մշակվել է թվային պատկերներում օբյեկտների հայտնաբերման և ճանաչման համակարգ 
Մշակվել է անօդաչու թռչող սարքերի նկարահանման արդյունքների մշակման նոր մեթոդաբանություն,   հենված պատկերների կառուցվածքային հատկությունների օգտագործման վրա: Առաջարկված ալգորիթմները կայուն են պատկերների չափսերի և ուղղորդվածության փոփոխությունների նկատմամբ: 
SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգի համար իրականացվել են գծային և դիֆերենցիալ վերլուծություններ, ցույց է տրվել, որ SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգերը կրիպտոկայուն են գծային և դիֆերենցիալ վերլուծությունների  նկատմամբ: 
Մշակվել են գիտելիքների ներկայացման և համապատասխանեցման ալգորիթմներ, ինչպես նաև ռազմավարությունների փնտրման ալգորիթմներ, որոնք կիրառելի են որոշումների կայացման համար ռազմական միավորների պաշտպանության, հարձակումներից համակարգչային ցանցերի պաշտպանության և այլ  խնդիրներում: 
Բարձր արտադրողականությամբ հաշվողական և ամպային  ենթակառուցվածքներում իրականացվել են էներգոսպառման նվազեցման  հետազոտություններ: 
Կատարվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկա համակարգերի ուսումնասիրություն և նախագծվել է հատուկ պահանջներին բավարարող նոր համակարգի ճարտարապետությունը և տեխնիկական պահանջները:

ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ 

Նախագծվել է հողմաէլեկտրակայան` նպատակաուղղված քամու էներգիայի փոխակերպմանը էլեկտրական էներգիայի:
Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքների հիման վրա «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ի պատվերով նախագծվել, պատրաստվել և տեղակայվել է 20կՎտ հզորությամբ ուղղաձիգ առանցք ունեցող հողմաշարժիչով հողմաէլեկտրակայան: Մշակված հողմաէլեկտրակայանը արտոնագրված է ՀՀ-ում: Պլանավորվում է պատրաստել այս տիպի հողմաշարժիչի տարբեր հզորության մոդուլներ, հողմաէլեկտրակայանների կասկադներ կառուցելու համար, որոնք կաշխատեն ընդհանուր էլեկտրական ցանցին զուգահեռ: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 493 163

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:22, 17/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: