ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
11/04/2019
«Կիբեռանվտանգության քաղաքական նպատակները» թեմայով կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

   Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Կիբեռանվտանգության քաղաքական նպատակները» թեմայով կլոր սեղան: 
   Այն մասն է կազմում «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովի, որ ապրիլի 10-12-ին անցկացվում է Երևանում Ֆրանսիայի դեսպանության կողմից: 
   Կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի հայտնի մասնագետներ և՛Հայաստանից, և՛ Ֆրանսիայից:Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մշտապես կարևորել է միջազգային գիտական համագործակցությունը: Վերջին տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի գիտնականների միջև համագործակցությունն ավելի է ընդլայնվել: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դեսպանության կողմից այս գիտաժողովի կազմակերպումը և մեր համագործակցությանը ցուցաբերվող մշտական աջակցությունը»:

20190411_1_1.jpg
   Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Զարգացման ֆրանսիական գործակալության ՏՏ հարցերով տնօրեն և Ներքին գործերի նախարարության Միջազգային համագործակցության բաժնի ՏՏ հարցերով ռեֆերենտ Ժերոմ Գրյուբերը, զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Գևորգ Մարգարովը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդյուկը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ  Աբրահամյանը, Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   11.04.2019թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
19/08/2026

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանի ժառանգությունը
boon.am
17/08/2026

«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
hetq.am
11/08/2026

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր
hesc.am
10/08/2026

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին
aravot.am
Կայքը հաճախել են
8 054 776

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:21, 24/08/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: