ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/12/2018
Քննարկվել է առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտություններին վերաբերող «Հայկական գենոմ» նախագիծը

   Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ:
   Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների հոսքն այնքան շատ է, որ անհրաժեշտություն կա քննարկել դրանց առնչությունը միմյանց հետ՝ որքանո՞վ են դրանք մտնում ընդհանուր տրամաբանության մեջ, որքանո՞վ են շարունակում կամ հակասում մեկը մյուսին, արդյոք կարո՞ղ ենք այդ բոլոր առաջարկությունները դիտարկել մեկ շղթայի մեջ: Կարծում եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում կարող ենք ընդհանուր դաշտի ու միտումների մասին տեղեկատվությամբ փոխանակվել և որոշակի պատկերացումներ կազմել»:
Նախագծի համահեղինակներ ԱՄՆ «New Ventures Funds Drawbridge Health» ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Գլորիկյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մանրամասներ են ներկայացրել դրա վերաբերյալ: Նշվել է, որ նախագծի նպատակն է հատկապես առողջապահության ոլորտում մեծացնել գենետիկ եզրակացությունների բաղադրիչը՝ թվային առողջապահության և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով: Ծրագիրը նախնական գնահատվում է 10 մլն ԱՄՆ դոլար:
   Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են նախագծի կարևորությանը, դրա բժշկական, գիտական, հետազոտական, տեխնոլոգիական բաղադրիչներին, տնտեսական հնարավոր էֆեկտներին, ներդրողների շրջանակին առնչվող և այլ հարցեր:

20181221_body.jpg
   ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն անդրադարձել է քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ հիմնադրամին ներկայացված ներդրումային ծրագրերին և առաջարկել նշված նախագծի իրականացման համատեքստում դիտարկել նաև այդ առաջարկները:
   Քննարկման արդյունքում ընդգծվել է մշակված առաջարկի կարևորությունը և որոշվել է ընթացք տալ «Հայկական գենոմ» անվանմամբ նախագծին՝ դրա իրագործման առաջնային պատասխանատու սահմանելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:
Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ համատեղ մշակել և ներկայացնել ծրագրի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ և բյուջեի ժամանակացույց: Անդրադառնալով նախագծի ֆինանսավորման աղբյուրներին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զուգահեռ աշխատել պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման և ներդրողների ներգրավման ուղղությամբ:

   Սկզբնաղբյուր` www.primeminister.am


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 538 075

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: