ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/10/2018
Աշխարհի գիտնականները Հայաստան են ժամանում` շնորհավորելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանը

    Սույն թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա նիստ` նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանին:
    ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանը կշնորհավորեն Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից Հայաստան ժամանած   գիտական պատվիրակությունների ներկայացուցիչները: Այնուհետև` ժամը 12.30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի տարածքում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ցուցահանդեսի բացման արարողություն: Կներկայացվեն ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, նվաճումները: Ցուցահանդեսում կներկայացվեն գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և գիտատեխնիկական նախանմուշները, որոնք արտացոլում են ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը:  Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 17-19: Հոկտեմբերի 19-ին ցուցահանդես կայցելեն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները` ծանոթանալու Հայաստանի գիտնականների ձեռքբերումներին: 
    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին որպես Հայաստանի բարձրագույն գիտական հաստատություն, որը կոչված է` միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, հայ ժողովրդի հարուստ հոգևոր ժառանգությունը երևան հանելու և վերաիմաստավորելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար:
    Այս տարիների ընթացքում Հայաստանի գիտնականները հասել են տպավորիչ արդյունքների: Աստղաֆիզիկայի բնագավառում ձեռքբերումները համաշխարհային փառք բերեցին Հայաստանի գիտությանը: Ֆունկցիաների տեսության և մոտավորությունների տեսության գծով հայ մաթեմատիկոսների, իսկ դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկայի բնագավառում հայ մեխանիկոսների հիմնարար հետազոտությունները լայնորեն հայտնի են և մեծ ներդրում ունեն համաշխարհային գիտության մեջ: 
    Նոր էական արդյունքներ են ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում`կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական խնդիրների լուծման, ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական ապահովման ուղղությամբ: Կատարվել են էլեկտրոնային ենթակառուցվածքների մշակումը և գիտական և տեխնիկական խնդիրների լուծման համար բարձր արտադրողականության հաշվարկների ներդրումը:   
     Հայաստանի ֆիզիկոսների և ռադիոֆիզիկոսների հետազոտություններն ընդգրկում են տիեզերական ճառագայթներից մինչև քվանտային էլեկտրոնիկա, նոր նյութերի ստեղծումից մինչև մեծ ճշգրտություն ունեցող սարքերի ուսումնասիրություններ, որոնք արժանացել են գիտական բարձր մրցանակների և պարգևների:         Երկրաբանների հետազոտությունները ընդգրկում են Հայաստանի և տարածաշրջանի շերտագիտության, տեկտոնիկայի, մագմատիկայի և հանքացման հիմնախնդիրների ուսումնասիրությունը:        Հայաստանի ամբողջ քիմիական արդյունաբերությունը խարսխված է եղել մեր քիմիկոսների խորը և հիմնարար հետազոտությունների վրա անօրգանական քիմիայի, օրգանական քիմիայի և նուրբ օրգանական քիմիայի, պոլիմերայի քիմիայի, քիմիական ֆիզիկայի բնագավառներում:
    Ուսումնասիրվել են կենսաբանական գիտությունների հրատապ հիմնախնդիրները, որոնք միահյուսված են եղել բժշկագիտության, գյուղատնտեսության, գոյապահպանության և հարակից այլ գիտություններ հետ տարբեր հարցերում:
    Կատարվել են և շարունակվում են կատարվել կանոնավոր ուսումնասիրություններ լեռնամերձ լճերի և Սևանա լճի կենսաբանության ուղղությամբ:
    Հումանիտար և հասարակական գիտությունների տարբեր բնագավառներում հիմնարար ուսումնասիրությունների շնորհիվ Հայաստանը դարձել է աշխարհում հանրաճանաչ հայագիտական կենտրոն:

ՀՀ ԳԱԱ-ն մոտակա տարիներին պատրաստվում է՝
- ամրապնդել գիտահետազոտական կազմակերպությունների կարողությունները հիմնարար և կիրառական հետազոտությունների շարունակականության և զարգացման համար
- զարգացնել ենթակառուցվածքներ 
- պատրաստել բարձրորակ գիտական և գիտատեխնիկական կադրեր 
- ներկայացնել կիրառական մշակումների նորարարական առաջարկներ 
- էականորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը:    

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16.10.2018թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 509 705

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 24/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: