ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
30/09/2026
Երևանում, Վանաձորում և Գյումրիում անցկացվեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնը

Գիտափորձեր ու գիտական խաղեր, անմիջական շփում առաջատար գիտնականների հետ, ինտերակտիվ ցուցադրություններ, նկարչություն հայտնի արվեստագետների մասնակցությամբ, հումանոիդ ռոբոտի ներկայացում, համերգային ծրագիր։ Այս ամենը  «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնի ընթացքում էր, որն անցկացվեց Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում և Գյումրիում։ Մի քանի տասնյակ գիտահետազոտական կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր, դպրոցներ, մասնավոր ընկերություններ ներկայացրին իրենց գիտական ձեռքբերումներն ու նորարարական մշակումները։

Փառատոնը կազմակերպվել էր «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի շրջանակում՝ «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան» խորագրով։

Երևանում այն անցկացվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Գիտական տաղավարների ցուցադրություններին ծանոթացան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

«Տարեսկզբին հաստատված ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրում առանձին ուղղություն են գիտության հանրայնացումն ու դպրոցահասակների համար գիտական գործընթացները, գիտության աշխարհն ավելի հասանելի և մոտ դարձնելը: Եվ այսպիսի միջոցառումներն ուղղված են հենց այդ նպատակին: Վստահ եմ՝ դրանք կարևոր ազդեցություն են թողնում մեր երեխաների մասնագիտական կողմնորոշման, բնագիտական առարկաներն ավելի լավ յուրացնելու և սովորելու ցանկության, հետաքրքրասիրության աճի վրա», - նշեց նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների ճանապարհին է։ 12 տարվա ընդմիջումից հետո անցկացվել են ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Հիմք են ընդունվել գիտաչափական տվյալները։ «Փոխվելու և կատարելագործվելու են ակադեմիայի կառուցվածքը և գործառույթները, և ERNA նախագիծը, որը տրամադրել է Եվրոպական միությունը, պետք է ընդունել որպես առաջին քայլ։ Նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական և լուրջ խթան կդառնան Հայաստանում գիտության զարգացման և երիտասարդ գիտնականներին գիտության մեջ պահելու համար», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց՝ միջոցառումը խթան կհանդիսանա, որպեսզի դպրոցականներն ու երիտասարդներն իրենց ուժերը կենտրոնացնեն կրթության և հետազոտությունների ուղղությամբ՝ ավելի մոտենալով ակադեմիական շրջանակներին։ 

ERNA նախագծի ԵՄ համակարգող Բրիգիտա Բյոսսեն՝ կարևորելով միջոցառումը, նշեց․ «Այն հետաքրքրասիրության, բացահայտումների և երևակայության մասին է։ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս կարևոր նախաձեռնությանը և միանում է եվրոպական շատ երկրների՝ կարևորելով գիտությունն ու հետազոտությունները։ Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ 2026 թվականին նշվում է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» (MSCA) ծրագրի 30-ամյակը, որի շրջանակում իրականացվում է այս նախաձեռնությունը։ Սա Եվրոպական միության առաջատար ծրագիր է։ Այս 30 տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է ավելի քան 150 հազար հետազոտողների։ Նոբելյան մրցանակի 23 դափնեկիր մասնակցել է այս ծրագրին` որպես  կրթաթոշակառու, ղեկավար կամ համակիր։ Սա համաշխարհային գիտական համայնք է»։

«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտության փառատոնը կազմակերպվել է «ERNA - European Researchers’ Night in Armenia» նախագծի շրջանակում, որը հաղթող է ճանաչվել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
30․09․2026թ․

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
Կայքը հաճախել են
8 363 982

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 30/09/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Միջազգային համագործակցություն - Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: