ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
03/06/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Aruch. Rediscovering a Medieval Armenian Capital. rchaeological Campaigns 2022-2025» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Aruch. Rediscovering a Medieval Armenian Capital. Archaeological Campaigns 2022-2025» գրքի շնորհանդեսը։ 

Գրքի հեղինակներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը ու Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի փոխնախագահ, Արուճի հնագիտական արշավախմբի ղեկավար, AICS գործակալության Արուճի նախագծի պատասխանատու Սերջիո Ֆերդինանդին։

Գրքում ներկայացված են Արուճի ամրոցում հայ-իտալական արշավախմբի կողմից իրականացված հնագիտական պեղումների արդյունքները, ինչի շնորհիվ հնավայրը վերագնահատվում է որպես միջնադարյան Հայաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական նշանակալի կենտրոն։ 

Արուճի հուշարձանախումբը գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում։ Աշխատությունը ցույց է տալիս,  որ սկսած 7-րդ դարից Արուճը, համատեղելով կրոնական ու աշխարհիկ իշխանությունը և ունենալով զարգացած ամրաշինական և ենթակառուցվածքային համակարգ, ոչ միայն բնակավայր կամ ճանապարհային կանգառ էր, այլև միջնադարյան կյանքի բազմաֆունկցիոնալ և աշխույժ կենտրոն: 

Գրքի շնորհանդեսին մասնակցեցին դիվանագիտական, գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։

 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը՝ ընդգծելով, որ աշխատությունը մեծ նշանակություն ունի ժամանակակից հնագիտության զարգացման տեսանկյունից։ «Աշխատությունը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից։ Եթե առաջին մասում ներկայացված են հնագիտական հետազոտությունների արդյունքները, ապա երկրորդ մասում անդրադարձ է կատարվում հուշարձանի պահպանության, վերականգնման և զբոսաշրջային ներուժի հետ կապված հարցերին։ Սա նոր մոտեցում է, երբ մեկ հրատարակության շրջանակում փոխկապակցվում են այս հարցերը։ Այդ առումով աշխատությունը գիտամեթոդական կարևոր նորություն է հնագիտության ոլորտում», - ասաց Պավել Ավետիսյանը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը նշեց, որ աշխատությունը միջազգային գործընկերների հետ տարիների համատեղ գիտական աշխատանքի և արդյունավետ համագործակցության արդյունք է․ «Սա մի փայլուն հրատարակություն է, որին մենք երկար ենք սպասել»։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին կարևորեց հայ-իտալական համագործակցությունը։ «Արուճը Հայաստանի ժառանգությունն է և, միաժամանակ,  համամարդկային ժառանգություն է։ Մեր հավակնությունն է, որ Արուճը վերածվի հայ-իտալական հարաբերությունների փայլուն

օրինակի։ Այս գեղեցիկ վայրը պետք է վերածել նաև գրավիչ վայրի, որը թույլ կտա ունենալ տնտեսական հնարավորություններ և գրավել զբոսաշրջային մեծ հոսքեր։ Սրան հասնելու համար պետք է բոլորս միասին աշխատենք՝ հստակ ունենալով մեր նպատակները և կիսվելով մեր ջանքերով և աշխատանքով», - ասաց Ալեսսանդրո Ֆերրանտին։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) նախագահ Ադրիանո Վալերիո Ռոսսին։ Նա ներկայացրեց ISMEO-ի համագործակցության արդյունքները Հայաստանի հետ և կարևորեց այդ համագործակցության շարունակականությունը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
03.06.2026թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 903 203

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:18, 20/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: