Սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կբացվի «Սրբացված բեկորների հայտնությունը. Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» խորագրով ցուցահանդեսը։

Միջոցառումն առաջին անգամ հանրայնորեն կներկայացնի Արտաշատ հնավայրում՝ Խոր Վիրապի մերձակայքում, վերջերս բացահայտված ութանիստ եկեղեցու հնագիտական պեղումների արդյունքները։ Ցուցահանդեսին զուգահեռ կընթանա մասնագիտական քննարկում։
Միջոցառման կազմակերպիչներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մյունստերի համալսարանի Անտիկ և Քրիստոնեական հնագիտության ինստիտուտը և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
26.05.2026թ.