ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
08/05/2026
Մաթեմատիկայի ինստիտուտում կայացավ «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը․ ներկայացվեցին մաթեմատիկայի ոլորտի արդի հետազոտությունները

Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում միավորեց 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշեց, որ 

«OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվեց Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։ 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
08․05․2026թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
03/08/2026

Եվս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց կֆինանսավորվեն 2026-ին
hesc.am
31/07/2026

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող․ մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/07/2026

Հայագիտությունը՝ գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր բաղադրիչ․ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
hesc.am
28/07/2026

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հրավեր
hesc.am
Կայքը հաճախել են
7 945 049

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:04, 07/08/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: