ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
14/04/2026
«Ազգային գրադարանային շաբաթվա» մեկնարկը Հիմնարար գիտական գրադարանում

«Ազգային գրադարանային շաբաթվա»  շրջանակում՝ 2026թ․ ապրիլի 13-ին  Հիմնարար գիտական գրադարանում տեղի ունեցավ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ գրականագետ, 

թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համազասպ Համբարձումյանի վերանորոգված հուշասենյակի բացման արարողությունը։ Հուշասենյակը վերանորոգվել է «Մարտին Սթար» ընկերության աջակցությամբ։

1965թ․՝ Համազասպ Համբարձումյանի մահից հետո, կինը՝ Հռիփսիմե Համբարձումյանը, ամուսնու անձնական գրադարանը նվիրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գրադարանին, որի հիման վրա  կազմավորվել է գրադարանի առաջին անհատական հավաքածուն: 1968թ. գրադարանում բացվել է նոր սրահ՝ «Պրոֆեսոր

Համազասպ Ասատուրի Համբարձումյանի գրադարանային ֆոնդ» վերտառությամբ: Համբարձումյան ընտանիքի առաջարկով Հիմնարար գիտական գրադարանին է տրվել նաև գիտնականի աշխատասենյակի գույքը: Այժմ հուշասենյակը նորովի կհյուրընկալի այցելուներին։

Հուշասենյակի բացման արարողությանը մասնակցեցին Վիկտոր Համբարձումյանի թոռնուհին՝ Աննա Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ 

Հուշասենյակի բացմանը հաջորդեց «Վիկտոր Համբարձումյանը և իր գերդաստանը» խորագրով միջոցառումը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, Վիկտոր Համբարձումյանի թոռնուհի Աննա Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Այնուհետև, Հիմնարար գիտական գրադարանի անունից Մայա Գրիգորյանը շնորհավորեց Բյուրականի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանը․ «Բյուրականի աստղադիտարանը ոչ միայն գիտություն է ստեղծում, այլև դաստիարակում է մտածող անհատի։ Այսօր, նշելով աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակը, 

արժևորում ենք ոչ միայն անցած ուղին, այլև այն անգնահատելի ներդրումը, որը Բյուրականի աստղադիտարանն ունեցել է և ունի հայկական գիտության զարգացման, միջազգային հեղինակության բարձրացման ու գիտական ժառանգության պահպանման գործում։ Այն մնում է գիտության լուսավոր 

օջախներից մեկը, որտեղ գիտելիքը մշտապես նորոգվում է, ընդլայնվում և փոխանցվում ապագային։ Շնորհավորում ենք Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ»։

Մայա Գրիգորյանը Հիմնարար գիտական գրադարանի կողմից խորհրդանշական հուշանվեր հանձնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենին։

Ցուցադրվեց տեսանյութ Վիկտոր Համբարձումյանի գործունեության մասին։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
14․04․2026թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
12/07/2026

Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց
1lurer.am
06/07/2026

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
1lurer.am
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 910 250

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:28, 22/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: