ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
26/02/2026
Տեղի է ունեցել անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի հիմնած «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, ս․թ․ փետրվարի 20-ին տեղի է ունեցել «OGANESSON» մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակը հիմնել է հայազգի մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։

«OGANESSON» 2025 թվականի մրցանակի չորս դափնեկիրներից մեկն է մեր հայրենակից, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը։

Միջոցառման շրջանակում Ռուբեն Հարությունյանն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հանձնեց «Կայունության կղզի» խորագրով փայտափորագրությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Յուրի Հովհաննիսյանի ծննդավայր Դոնի Ռոստովի բնակիչների անունից։ Փայտափորագրությունը նվիրված է Յուրի Հովհաննիսյանի կողմից Մենդելեևի պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզի» պատմական հայտնագործությանը, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։

Փայտափորագրության հիմքում հայտնի «Scientific American» գիտական ամսագրի մեր հազարամյակի առաջին համարն է, որի շապիկի վրա պատկերված է Յուրի Հովհաննիսյանի հայտնաբերած պարբերական աղյուսակի տարրերի «Կայունության կղզին», որը սկսվել է 114-րդ տարրով։ Մեծարժեք փայտափորագրությունը պատրաստել է գործարար և անվանի վարպետ Գարրի Գրիգորյանը՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հարավային մասնաճյուղի գլխավոր գիտաշխատող, հասարակական գործիչ Արարատ Գոմցյանի նախաձեռնությամբ։ 

Ռուբեն Հարությունյանը Յուրի Հովհաննիսյանին նաև փոխանցեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղերձը, որում նշված է, որ 2026 թվականից համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտում հաստատվում է ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ։ 

«Յուրի Հովհաննիսյանը, ծնվելով Ռոստովում, մեծանալով Երևանում, մասնագիտություն ստանալով Մոսկվայում և վերջին 60 տարիներն ապրելով ու գործելով Դուբնայում, պատկանում է ողջ մարդկությանը։ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը սերտ համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի և մի շարք այլ գիտական հաստատությունների հետ», - ասաց Ռուբեն Հարությունյանը։ 

«ՕԳԱՆԵՍՈՆ» մրցանակի մասին

2022 թվականին Յուրի Հովհաննիսյանն արժանացել է Սբերբանկի գիտական մրցանակի՝ գերծանր տարրերի սինթեզի վերաբերյալ իր հիմնարար աշխատանքի համար: Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը որոշել է իր մրցանակը հատկացնել գիտության ոլորտում կարևոր ներդրում ունեցող գիտնականների խրախուսմանը։

Մրցանակի անվանումը ծագում է պարբերական աղյուսակի օգանեսոն (լատիներեն՝ oganesson, Og) քիմիական տարրից՝ 118 ատոմային համարով: Այս տարրն անվանակոչվել է Յուրի Հովհաննիսյանի պատվին Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) առաջարկությամբ՝ 2016 թվականին, տրանսակտինոիդ տարրերի ուսումնասիրության մեջ ունեցած իր ներդրման համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
26.02.2026թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
15/07/2026

«Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում
hesc.am
14/07/2026

Արևելագիտության ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր
hesc.am
13/07/2026

Սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման կարողությունների զարգացումը Հայաստանում
hesc.am
Կայքը հաճախել են
7 917 302

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:16, 24/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: