Սույն թվականի հունվարի 29–ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (հասցե՝ Մ. Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «ԵՄ - ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) միջազգային ծրագիրը։
«EU Bridge» երկամյա ծրագիրը համաֆինանսավորում է ստացել ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում և իրականացվելու է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ։ Այն կնպաստի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ զարգացմանը և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Հայաստանի դերակատարության ամրապնդմանը:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Հայաստանից Եվրասիա միջազգային համալսարանի, «ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ-ի, Իսպանիայից՝ Մուրսիայի համալսարանի և «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ-ի, Իտալիայից՝ Տուշայի համալսարանի մասնակցությամբ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
26.01.2026թ.