ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/12/2025
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկինում կայացած Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) գագաթնաժողովին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում կայացավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) 4-րդ գագաթնաժողովը և Գիտության ու նորարարության գլխավոր գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանը:

ՀՀ ԳԱԱ համագործակցությունը ANSO-ի հետ սկսվել է դրա հիմնադրման օրվանից՝ 2018 թվականից։ ANSO-ի դրամաշնորհների շրջանակում իրականացվել է երկու կարևոր նախագիծ՝ յուրաքանչյուրը 150 000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորմամբ։ Դրանք նվիրված են խաղողի բազմազանության պահպանմանը (2021-2023թթ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ղեկ.՝ Քրիստինա Մարգարյան), և SARS COVID-2 կենսաբժշկական հետազոտությանը (2022-2024 թթ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ղեկ.՝ Զավեն Կարալյան)։

Ներկայացնելով ստացված արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ իրականացված նախագծերից մեկը խթանել է Հայաստանում խաղողի գենետիկական հետազոտությունների զարգացումը։ Ընդամենը 3 տարվա ընթացքում խաղողի ուսումնասիրությունը վերածվել է «Armenian Vitis Database»-ի՝ հայկական խաղողի գենոմի միակ տվյալների շտեմարանի։ ANSO-ի աջակցությամբ ավարտվել է ավելի քան 200 տեսակի խաղողի ամբողջական գենոմի հաջորդականացումը։ 

Աշոտ Սաղյանը շեշտեց միջազգային գիտական համագործակցության կարևոր նշանակությունը, համագործակցության դերը գիտության զարգացման գործում՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցում է 26 երկրների 30 ակադեմիաների և գիտական կազմակերպությունների հետ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
06․11․2025թ․


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս. թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
Կայքը հաճախել են
7 722 479

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:12, 10/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: