|
|
|
|
|
Նորություններ
|
01/11/2017
Երևանում կանցկացվի «Կենսաքիմիայի անցյալը, ներկան ու ապագան» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը
|
|
 |
|
|
Նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ին, Երևանի «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5) կմեկնարկի «Կենսաքիմիայի անցյալը, ներկան ու ապագան» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը` նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի 110-ամյա հոբելյանին: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Հայաստանից, Լեհաստանից, Բելառուսիայից, Ուկրաինայից: Գիտաժողովի ընթացքում կցուցադրվի դոկումենտալ ֆիլմ` նվիրված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ-ի Գիտության զարգացման հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 3-ին:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 01.11.2017թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/06/2026
aravot.am |
03/06/2026
hesc.am |
29/05/2026
boon.am |
26/05/2026
hesc.am |
Կայքը հաճախել են 7 820 075
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|