ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
22/10/2025
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը 15 տարեկան է

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի․ նվաճումներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովով նշեց հիմնադրման 15-ամյակը։ 

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի արտասահմանյան գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Հյուրերի թվում էին հայազգի անվանի գիտնականներ՝ Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը և ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր, «VYZOV» մրցանակի գիտական կոմիտեի նախագահ Արտեմ Օհանովը։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը։ Նա նշեց, որ կենտրոնը ստեղծվել է 2 ռազմավարական նշանակության կառույցների հենքի վրա, որոնք վերապրել են շատ դժվար ժամանակներ ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն հաջողվել է պահպանել այդ կառույցները և դրանց միաձուլման արդյունքում ստեղծել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը։ «Մենք մեր առջև դրեցինք խնդիր՝ աստիճանաբար զարգացնել կիրառական գիտությունը։ Եվ դա ստացվեց։ Այսօր մենք ունենք տարբեր տեսակի արտադրություններ, համագործակցում ենք եվրոպական ընկերությունների հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնի անձնակազմին։ Ձեր աշխատանքի շնորհիվ մեր կենտրոնը կա և շարունակելու է զարգացնել գիտությունն ու արտադրությունը», - ասաց Աշոտ Սաղյանը։

«Կենսատեխնոլոգիան յուրահատուկ գիտություն է, որն ուղղված է մարդկության կյանքի տարբեր բնագավառների և շրջակա միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, կենսատեխնոլոգիան ցանկացած պետության տնտեսության նորարարական զարգացման առանցքային ուղղություններից է։ Տարիներ շարունակ մեր կենտրոնի հիմնարար և կիրառական հետազոտությունները միտված են եղել հանրապետությունում կենսատեխնոլոգիական արդյունաբերության խթանմանը։ Այսօր էլ կենտրոնը հաջողությամբ շարունակում է իրականացնել իր առաքելությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը շեշտեց կենտրոնի կարևորությունը գիտության և պետության համար։

Շնորհավորական ուղերձներով հանդես եկան կենտրոնի գործընկերները։ Այնուհետև, տեղի ունեցավ կենտրոնի երկարամյա աշխատակիցների և գործընկերների պարգևատրման արարողություն, կենտրոնի գործունեությունը լուսաբանող գրքի շնորհանդես, ցուցադրվեց կենտրոնի պատմությանը նվիրված ֆիլմ։ 

Զեկուցումներով հանդես եկան Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Ստեֆան Անջելովի միկրոբիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Սվետլա Դանովան, «Արմկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի դոկտոր Արթուր Համբարձումյանը և դոկտոր Սոնա Ավետիսյանը, Իտալիայի Կենսակառուցվածքների և կենսապատկերավորման ինստիտուտի պրոֆեսոր Ջովանի Ռովիելլոն, Իտալիայի Քիմիական գիտությունների և տեխնոլոգիաների «Ջուլիո Նատտա» ինստիտուտի դոկտոր Ալեսանդրո Գորին, Ռումինիայի Տիմիշոարայի պոլիտեխնիկական համալսարանի դոկտոր Անամարիա Տոդեան, Վրաստանի Փորձարարական և կլինիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, «Գեոմեդի» համալսարանի պրոֆեսոր Վալենտինա Միտտովան։ 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը ստեղծվել է 2010 թվականին՝ Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոնի միաձուլման արդյունքում։ 

Կենտրոնն իրականացնում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակում, կենսատեխնոլոգիայի ժամանակակից հիմնահարցերի ուսումնասիրում, նոր և գիտաարտադրական նշանակություն ունեցող հեռանկարային մանրէների ավանդադրում, բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության բնագավառներում կենսատեխնոլոգիական խնդիրների լուծում, կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանը և վնասազերծմանն ուղղված հիմնարար գիտահետազոտական աշխատանքներ, կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության տեխնոլոգիաների մշակմանն ուղղված կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքներ։ Կենտրոնում արտադրվում են դեղապատրաստուկներ, ոչ սպիտակուցային ամինաթթուներ, պարարտանյութեր, բուսայուղեր, տարբեր համային օշարակներ, «Նարինե» բուժիչ և կանխարգելիչ կաթնաթթվային մթերքը։ Կենտրոնի արտադրանքը նաև արտահանվում է եվրոպական երկրներ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21.10.2025թ.

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
Կայքը հաճախել են
7 527 854

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:09, 07/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: