ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
02/10/2025
ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդը քննարկել է հայերենի գործնական տառադարձության կանոնների հարցը

Ս.թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի ղեկավար, ակադեմիկոս Յու․Մ․Սուվարյանի նախագահությամբ: 

Քննարկման առարկան նախորդ նիստում ներկայացված «Հայերենի գործնական տառադարձության կանոնների մասին» նախագծի լրամշակված տարբերակը հաստատելու հարցն էր։ Նախագծի հեղինակ բ․գ․թ․, դոցենտ Հ. Զաքարյանն անդրադարձավ օտար լեզուներից հայերեն գործնական տառադարձության կանոններին՝ նշելով, որ օտար անունները պետք է հարմարեցվեն ու ենթարկվեն հայերենի արտասանական, քերականական և ուղղագրական օրինաչափություններին ու կանոններին՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով նաև միջնորդ լեզուների դերը: Օտար անունների տառադարձության նոր նախագիծը կազմելիս բնականաբար հաշվի են առնվել մինչ այժմ գոյություն ունեցող ու գործող որոշումները, դրանցով հաստատված ավանդույթները: Նախագծում սկզբունքային փոփոխություններն առավելապես վերաբերում են անգլերենից տառադարձման կանոններին: Զեկուցողը ներկայացրեց նաև գործածվող անունների այբբենական ցանկ:

Ձևաչափի առումով նորություն է օտար անունների՝ հայերեն տառադարձման ընդհանուր (բոլոր լեզուներին վերաբերող) կանոնների առանձնացումը: Դրանց հաջորդում են ռուսերենից ու անգլերենից տառադարձման կանոնները: Առաջարկվում են նաև հայերենից անգլերեն ու ռուսերեն տառադարձման կանոններ, որոնք, սակայն, դեռևս փորձարկման կարիք ունեն: Զեկուցողը կարևոր համարեց ապագայում նախագիծը համալրել այլ լեզուներից (ֆրանսերենից, գերմաներենից, իսպաներենից, իտալերենից, արաբերենից, պարսկերենից, թուրքերենից, վրացերենից և այլն) հայերեն տառադարձման կանոններով:

Հ. Զաքարյանն անդրադարձավ նաև -արխիա և -կրատիա ածանցներով կազմված հասարակական-քաղաքական մի շարք օտար անվանումների հայերեն համարժեքների միօրինակացման ու հստակեցման խնդրին: 

Հայերենի գիտական տերմինաբանության ոլորտում ճշգրտումներ կատարելու առաջարկություններով հանդես եկավ բ․գ․թ․, դոցենտ Հ. Պետրոսյանը: Աղյուսակով ներկայացվեցին գիտատեխնիկական ոլորտին վերաբերող մեկուկես տասնյակ տերմինների վերաբերյալ առաջարկություններ: 

Նախագծերի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, եղան առաջարկություններ և դիտարկումներ: Մասնավորապես նշվեց, որ գիտատեխնիկական տերմինները թարգմանելիս հարկ է նկատի ունենալ նաև արևմտահայերեն բառարանների ընձեռած նյութը, քանի որ նրանցում այդ անվանումների թարգմանության հաջող օրինակներ կան։ 

Հանձնաժողովը ողջունելի համարեց Հ․ Զաքարյանի և Հ․ Պետրոսյանի կատարած աշխատանքը, դրական գնահատեց նրանց ներկայացրած նախագծերն ու առաջարկները։ Որոշվեց «Հայերենի գործնական տառադարձության կանոնների մասին» նախագիծը քննարկել նաև Լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստում և դրական եզրակացության առկայությամբ՝ հանձնաժողովի կողմից հաստատել։ Հ. Պետրոսյանին հանձնարարվեց իր առաջարկություններում անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ՝ նկատի առնելով նաև արևմտահայերեն բառարանների և «Մայքրոսոֆթ» ընկերության հրապարակած համակարգչային տերմինների ցանկերի տվյալները: 

ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհուրդ
02.10.2025թ.


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 686 974

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:22, 19/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: