ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
01/10/2025
«Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոն. այստեղ բոլորը կարող են իրենց զգալ հետազոտող

«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով սույն թվականի սեպտեմբերի 30-ին մեկնարկեց  «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնին ի թիվս Հայաստանի առաջատար գիտակրթական կառույցների մասնակցում են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։

Գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության այս փառատոնը գիտելիքի տոն է, որտեղ բոլորը կարող են իրենց զգալ հետազոտող։ Փառատոնը նպատակ ունի ոչ միայն հանրահռչակել գիտությունը, այլև ստեղծել մոտիվացիա երեխաների, դպրոցականների, երիտասարդների շրջանում՝ հետաքրքրվելու և զբաղվելու գիտությամբ։

Փառատոնի սիրտը Երևանի Ազատության հրապարակում է, որտեղ տեղադրված են գիտական կառույցների տաղավարները։ Այստեղ գիտության սիրահարները և պարզապես գիտությամբ հետաքրքրվողները կբացահայտեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը, կիրականացնեն գիտափորձեր, կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, կքննարկեն ամենաանհավանական թվացող գաղափարները, կծանոթանան նորագույն տեխնոլոգիաներին, նորովի կբացահայտեն իրենց շուրջն ապրող գիտնականներին։ Իսկ ապակենտրոնացված միջոցառումներով մայրաքաղաքից և ՀՀ բոլոր մարզերից փառատոնին կմասնակցեն շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ տեղում իրականացնելով տարբեր միջոցառումներ՝ գիտական փորձեր, խաղեր, նախագծեր, ցուցադրություններ։

Փառատոնի առաջին օրերը նվիրված են գիտության և նորարարության գործնական կիրառման պատմություններին, գիտափորձերին, ցուցադրություններին։ Հոկտեմբերի 2-3-ը մասնագիտական կողմնորոշման օրեր են՝ համալսարանների, կրթական և նորարար կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների մասնակցությամբ։ Իսկ հոկտեմբերի 4-5-ը նվիրված է գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրությանը՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։

Փառատոնը գիտությունը դարձնում է գրավիչ և հանրամատչելի, ամրապնդում է կապը գիտակրթական հաստատությունների և հասարակության միջև, արժևորվում գիտության դերը։

«Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոնը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը`Ամերիաբանկը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
01.10.2025թ.

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 546 855

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:03, 19/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: