ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
25/09/2025
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 22-25-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) անցկացվեց «Նոր զարգացող միտումները քիմիայում-2025» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողովը։ Այն միավորեց անվանի քիմիկոսների, երիտասարդ գիտնականների աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու հետազոտությունների արդյունքներ, անցկացնելու քննարկումներ և փոխանակվելու փորձով, ստեղծելու նոր համագործակցություններ։ 

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց․ «Այսօր նման հանդիպումներն առավել քան երբևէ պահանջված են՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և այն ընթացիկ ու սպասվող մարտահրավերները, որոնց դիմակայելու համար մարդկությունը պետք է պատրաստ լինի։ Այդ մարտահրավերներին դիմագրավելու համար, նախևառաջ, աշխարհի ժողովուրդները պետք է համախմբվեն, միավորվեն և պատրաստվեն։ Պատմությունը ցույց է տվել, որ նման ժամանակներում գիտությունը, կրթությունն ու մշակույթը միշտ վճռորոշ դեր են խաղացել ժողովուրդների միավորման գործում։

Բարձր տեխնոլոգիական գիտական հետազոտությունները կենսական անհրաժեշտություն են։ Այս համատեքստում գիտնականների միջև հաղորդակցությունը, համագործակցությունը և միջազգային գիտաժողովները չափազանց կարևոր են»։


ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, նշեց. «Մեր Կենտրոնն այս գիտաժողովի կազմակերպիչներից մեկն է։ 2022թ․Կենտրոնի և Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել  գիտահետազոտական գործունեության, ինչպես նաև գիտական միջոցառումների՝ գիտաժողովների, սեմինարների կազմակերպման նպատակով։ Այս միջազգային գիտաժողովը տեղի է ունենում Հայաստանում այս համաձայնագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ։ Մենք կարևորում ենք նման գիտաժողովների անցկացումը, որոնք նպաստում են փորձի փոխանակմանը, գիտական արդյունքների քննարկմանը և միջավայր են ստեղծում երիտասարդ գիտնականների արդյունավետ համագործակցության և գիտության հետագա բարգավաճման համար։ Մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր զեկուցումներ և արդյունավետ աշխատանք»։ 

Գիտաժողովի գաղափարի հեղինակ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի Մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովն ասաց․ «Հիշում եմ, երբ ասպիրանտ էի՝ 1996 թվականին, խոսվում էր քիմիայում համակարգիչների ներմուծման մասին։ Ոմանք ասում էին, որ համակարգիչները շուտով կփոխարինեն քիմիկոսներին՝ կատարելով նրանց աշխատանքը, սինթեզելով միացություններ, դեղեր և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ համակարգիչները հիանալի գործիք են, բայց չեն փոխարինել քիմիկոսներին։

Այնուհետև հիշում եմ ևս մեկ միտում՝ մոտ 2000 թվականին։ Դա գալիս էր նանոգիտության ու նանոտեխնոլոգիայի ոլորտից, կարծես քիմիան ամբողջությամբ պիտի անցներ նանոտեխնոլոգիայի ոլորտ։ Դա շատ հետաքրքիր միտում էր, բայց քիմիկոսները, այնուամենայնիվ, մնացին։

Հիմա էլ ասում են, որ արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը  շուտով կփոխարինեն քիմիկոսներին։ Սա ևս հրաշալի նոր միտում է, բայց վստահ եմ՝ ժամանակ անց դրանք կլինեն պարզապես արդյունավետ գործիք քիմիայի համար, սակայն քիմիան կմնա»։

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված  օրգանական սինթեզին,  կատալիզին, բժշկական, գերմոլեկուլային, հետերոցիկլիկ քիմիային, նյութագիտությանը, քիմիայում, կենսաբանությունում, բժշկության մեջ ժամանակակից թվային տեխնոլոգիաներին։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Oրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն․Դ․ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
25․09․2025թ․


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 686 974

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:22, 19/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: