ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/09/2025
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» (LP-2025) միջազգային գիտաժողովը, որը համախմբել է  գիտնականների, երիտասարդ հետազոտողների տարբեր երկրներից։ Գիտաժողովի նպատակն է քննարկել լազերային ֆիզիկայի բոլոր ոլորտներում վերջին նվաճումները, ներկայացնել նոր գաղափարներ և իրականացնել փորձի փոխանակում։ 

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի, , «IPR Armenia» Optica-ի ուսանողական մասնաճյուղի աջակցությամբ։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պավել Մուժիկյանը։ «Մենք ուրախ ենք հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտողների և փորձագետների։ Այս տարի մեր հանդիպումը ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Այն

անցկացվում է Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է քվանտային մեխանիկայի զարգացման 100-ամյակի կապակցությամբ։ Մեկ դար առաջ Վերներ Հայզենբերգն իր «Umdeutung» հոդվածում դրեց քվանտային մեխանիկայի հիմքերը։ Այս 

նորարարական աշխատանքը ոչ միայն հեղափոխեց տիեզերքի մեր ընկալումը, այլև խորապես վերափոխեց ժամանակակից գիտությունն ու առօրյա կյանքը։ Եվ այս գիտաժողովը կդառնա հարթակ՝ ներկայացնելու նոր արդյունքներ և ստեղծելու նոր գիտական կապեր», - ասաց Պավել Մուժիկյանը: ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 

ՀՀ ԳԱԱ  թղթակից-անդամ Արամ Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտության և տեխնոլոգիայի այս ոլորտին։ «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը, որը նախագահում է ՀՀ վարչապետը, քվանտային տեխնոլոգիաները ներառել է այն հինգ ոլորտների շարքում, 

որոնցում Հայաստանը, ինչպես ակնկալվում է, առաջընթաց կգրանցի առաջիկա տարիներին։ Մենք կունենանք ավելի շատ հնարավորություններ ինտենսիվ համագործակցության և ավելի շատ արդյունքների համար, և Հայաստանը կդառնա ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար», - ասաց Արամ Պապոյանը։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 19-ը՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ-2, 0204)։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ, որոնք վերաբերում են նոր լազերային տեխնոլոգիաներին և դրանց կիրառություններին,

օպտիկական և սցինտիլյացիոն նյութերին, դրանցուսումնասիրության մեթոդներին,  լույս-նյութ փոխազդեցությանը, լազերային մակերևութային էֆեկտներին, ոչ գծային օպտիկային և նոր երևույթներին,

լազերային սպեկտրոսկոպիային և մաթեմատիկական մոդելավորմանը, ֆիզիկական օպտիկային և ատոմային ֆիզիկային, օպտիկական մագնիսաչափությանը, օպտիկական սենսորներին և նյութի ալիքներին, 

օպտոէլեկտրոնիկային, ֆոտոնիկային և կենսաֆոտոնիկային, հոլոգրաֆիային և վիզուալիզացիային, քվանտային ֆիզիկային և դրա կիրառություններին, նաև քվանտային օպտիկային և քվանտային տեղեկատվությանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
18․09․2025թ.


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս. թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
Կայքը հաճախել են
7 718 500

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:12, 10/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: