ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/07/2025
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը

Սույն թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) կմեկնարկի «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։

Կոնֆերանսի նպատակն է թանգարանային ոլորտում խթանել նորարարությունը և համագործակցությունը։

Կոնֆերանսին կմասնակցեն Չինաստանի, Վրաստանի, Հայաստանի թանգարանների, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի կենտրոնի, Չինաստանի մշակույթի ժառանգության ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվի 17 զեկուցում թանգարանների կառավարման մեջ տեխնոլոգիաների ու նորարարության, թանգարանների կայուն զարգացման, թանգարանային պրակտիկայում ավանդույթի և նորարարության վերաբերյալ։

Չինաստանի և Հայաստանի թանգարանների և ինստիտուտների միջև կկնքվեն համագործակցության հուշագրեր:

Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանի պատմության թանգարանը և «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21.07.2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/01/2026

Կառավարությունը հաստատել է գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը
hetq.am
26/01/2026

Ակադեմիական գիտության ֆինանսավորումը նվազել է, գիտնականի վարկանիշն ընկած է. «Առաջարկ Հայաստանին»
kentron.tv
26/12/2025

Հայ գիտնականների 2025-ը․ ֆանտաստիկ գաղափարներից մինչև տնտեսություն մտնող լուծումներ․ «Մտքի ուժը»
hy.armradio.am
23/12/2025

Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 644 029

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:23, 02/02/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: