ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/07/2025
ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվեցին արդի հայերենի և տերմինաբանության կարևորագույն խնդիրներ

ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվեցին արդի հայերենի և տերմինաբանության կարևորագույն խնդիրներ։ Տաթև գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Զաքարյանը ներկայացրեց «Գործնական տառադարձության կանոնների մասին» որոշման նախագիծը։ «Գիտատեխնիկական տերմինաշինության որոշ հարցեր»  որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Պետրոսյանը։

Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը  կարևորեց քննարկվող նախագծերը, որոնք ուղղված են հայոց լեզվի զարգացման, գիտատեխնիկական  առաջընթացի շնորհիվ առաջացող տերմինների հայերենացման ու գործադրման հիմնախնդիրներին։

Զեկուցողները նշեցին, որ պետք է պահպանել ազգային լեզվամտածողությունը, տառադարձման ավանդական կանոնները և սկզբունքները, անձնական անունների ավանդական գրելաձևերը, խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից, խիստ հետևել հնչյունական օրենքներին։ 

Խորհուրդը հիմնականում հավանություն տվեց «Գործնական տառադարձության կանոնների մասին» որոշման նախագծին։ Առաջարկվող փոփոխություններն առավելապես վերաբերում են անգլերենից տառադարձման կանոններին։ Նոր նախագծում խնդիր է դրվել ավելի անմիջական դարձնելու անգլերեն-հայերեն շփումը: 

Կատարված դիտողությունների հաշվառմամբ այն լրամշակելուց հետո կընդունվի ամբողջապես և կերաշխավորվի կիրառության համար։

Քննարկելով ներկայացված «Գիտատեխնիկական տերմինաշինության որոշ հարցեր»  որոշման նախագիծը՝ անդրադարձ կատարվեց «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանում» (Ե., 1988) տեղ գտած տերմինների որոշ շարքերի։ Նշվեց, որ գիտատեխնիկական տերմինաբանությունը, տեխնիկական գիտությունների բուռն զարգացման արդի պայմաններում դարձել է լեզուների բառապաշարի անկապտելի մաս։ Տերմինաշինական  

իրողությունների բացահայտումը կնպաստի գիտատեխնիկական տերմինաբանական աշխատանքների բարելավմանը, տեխնիկական բառարանագրության որոշակի սկզբունքների հստակեցմանը, լեզվի նորօրյա զարգացման օրինաչափությունների հաստատմանը։ Խորհրդի անդամներն առաջարկեցին լրամշակել որոշման նախագիծն՝ ըստ ներկայացված դիտարկումների։

ՀՀ ԳԱԱ տերմինաբանության հիմնահարցերի մասնագիտական պրոբլեմային խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբեր ամսվա ընթացքում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․07.2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
19/08/2026

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանի ժառանգությունը
boon.am
17/08/2026

«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
hetq.am
11/08/2026

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր
hesc.am
10/08/2026

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին
aravot.am
Կայքը հաճախել են
8 170 908

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:11, 26/08/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: