ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
23/05/2025
Ընդլայնվում է հայ-չինական գիտական համագործակցությունը երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում

Սույն թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 22-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման արարողությանը, ամրապնդելու համագործակցությունը և քննարկելու նոր ծրագրերի հեռանկարը։

ՉԺՀ Երկրաշարժերի վարչության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր երկրաշարժերի հետազոտությունների ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման նպատակով։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ՉԺՀ Երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ասիական սեյսմաբանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Լի Լիին շնորհեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում Հայաստանի տարածքում սեյսմակայանների տեղադրման, դրանց շահագործման և հետագա զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Պրոֆեսոր Լի Լիին իր շնորհակալական խոսքում նշեց․ «Պատվավոր դոկտորի կոչումը բարձր մակարդակ է ինձ համար և մեծ հպարտություն, այն ինձ քաջալերում է աշխատել և ավելի խորը համագործակցել»։ 

«Չինաստանի ղեկավարությունը բարձր է գնահատում իրականացված աշխատանքները, քանի որ երկրաշարժերի այս հետազոտությունը կարևոր է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար։ Մենք ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի և կբերի այնպիսի արդյունքներ, որ կկարողանանք կանխարգելել, հետազոտել, պայքարել երկրաշարժերի դեմ և պատրաստել մեր հասարակությանը»,- ասաց ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունը։

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց հայ-չինական գիտական համագործակցությունը։ «Մեր պետության, մեր ժողովրդի համար առանձնահատուկ կարևորության միջոցառում է։ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ահավոր երկրաշարժը 20 հազարից ավելի մարդկային կյանք է խլել: Եվ հատկանշական է, որ այս նորաստեղծ հետազոտական և մոնիթորինգի սեյսմաբանական կենտրոնի գլխամասային կառույցը տեղակայված է հենց Գյումրիում, մի քաղաքում, որն ավելի է տուժվել երկրաշարժից։

Տեղեկատվության արագ արձագանքման, տեղափոխման գերժամանակակից սարքերով և վերլուծական կենտրոնով հագեցած այս համակարգը թույլ կտա լուծել երկրաֆիզիկայի, սեյսմաբանության և կիրառական երկրաշարժագիտության ոլորտներում բազմաթիվ գիտական և կիրառական խնդիրներ, իրականացնել երաշխիքային սեյսմակայուն շինարարություն, ինչպես նաև նպաստել երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա երախտագիտություն հայտնեց ՉԺՀ կառավարությանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանատանը և գործընկերներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

ՀՀ ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում ստեղծված սեյսմաերկրադինամիկական ցանցը թույլ է տալիս գրանցել երկրաշարժերն ամբողջ աշխարհում։ 

Սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի ստեղծմանը գործնական մասնակցություն ու աջակցություն են ցուցաբերել ՉԺՀ կառավարությունը, Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը, ՉԺՀ Երկրաշարժերի վարչությունը, ՉԺՀ Երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտը, ինչպես նաև ՀՀ կառավարությունը, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․05․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
03/12/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
Կայքը հաճախել են
7 589 147

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:25, 18/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: