ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/05/2025
ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում տեղի կունենա սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման հայ-չինական կենտրոնի բացումը

Սույն թվականի մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (ք. Գյումրի, Վ.Սարգսյան փող. 5), տեղի կունենա հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ժամանակ կներկայացվեն սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները:

 

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կստորագրվի երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման և սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ոլորտներում համագործակցության հուշագիր։ 

Կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ երկու կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ: Նույն օրը կկայանա արտագնա նիստ նոր կառուցված Բյուրական սեյսմաերկրադինամիկական կայանում, որի ժամանակ կներկայացվեն տեղադրված բարձր ճշտության սարքերի հնարավորությունները: 

Մայիսի 23-ին չինական պատվիրակությունը կհյուրընկալվի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ կստորագրվի գիտատեխնիկական համագործակցության ոլորտում համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկարշարժերի վարչության միջև։ Համագործակցության շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման ու ռիսկի նվազեցմանն ուղղված նախագծեր: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․05․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
20/07/2026

«Ուսապարկերով» թռչունները. գիտնականներին հաջողվել է վայրի բնության մեջ նշադրել մորուքավոր անգղի ծնողին ու ձագին
hetq.am
17/07/2026

Գենետիկայի ոլորտի առաջատար գիտաշխատողները Science Cafe ձևաչափով կիսվեցին իրենց հետազոտությունների արդյունքներով
hesc.am
16/07/2026

Մշտադիտարկման շրջանակում ԲԿԳԿ աշխատանքային խումբն այցելել է Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
hesc.am
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
Կայքը հաճախել են
7 926 250

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:36, 30/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: