Բնագավառ
Անցումային շրջանում գտնվող երկրների արդյունավետ տնտեսական և քաղաքական մոդելների կառուցում, դրանց համեմատական վերլուծություն
Կրթություն
Ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանը (1986թ.), տնտ.գ.դ. (2006թ.), պրոֆ. (2006թ.), թղթ.անդ. (2006թ.)
Պաշտոններ
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր (2001թ.-ից)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային տեղեկատվական ակադեմիայի գործող անդամ
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության (2006թ.) և Նանսենի անվ. (2005թ.) հուշամեդալներով, Սոկրատեսի անվ. մրցանակով (2006թ.)
Այլ տվյալներ
Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցչության բաժնի պետի տեղակալ (1989-92թթ.), «Արմենտորգ» արտաքին տնտեսական միավորման գլխ. տնօրեն (1992-94թթ.), ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ (1994-97թթ.), ՀՀ ֆինանսների, ապա` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (1997-98թթ.), ՀՀ վարչապետ (1998-99թթ.), ՀՀ էկոնոմիկայի նախարար (1999-2000թթ.), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ (2000թ.-ից)
|