Բնագավառ
Գիտական հետազոտությունները վերաբերում են գազային ֆազում ընթացող օքսիդացման ճյուղավորված շղթայական ռեակցիաներին, ռադիկալների սառեցման կինետիկական եղանակով օքսիդացման հետերոֆազ այլասերված ճյուղավորված շղթայական ռեակցիաների ուսումնասիրություններին:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1930), ֆ.մ.գ.դ. (1943), պրոֆ. (1947), ակադ. (1963, թղթ. անդ.՝ 1960):
Պաշտոններ
ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ին-տի ածխաջրածինների օքսիդացման լաբ.-ի վարիչ (1957-1971): ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբ.-ի վարիչ (1959-1975), Քիմ. ֆիզիկայի ինստ-ի տնօրեն (1975-1987), քիմ. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար և նախագահության անդամ (1967-1987):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Նյու Յորքի ԳԱ (1979, ԱՄՆ) անդամ, Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի Գաուսս-պրոֆ., «Oxidation Communications» ամսագրի խմբ. անդամ (1978, Հունգարիա):
Պարգևներ
ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1971): Ա. Նալբանդյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ին-տը (1993):
|