|
|
|
|
|
|
|
Կարինյան Արտաշես Բալասիի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Բաքու
Ծննդյան ամսաթիվ՝ 24/11/1886
Մահվան ամսաթիվ՝ 29/05/1982
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայ գրական-հասարակական մտքի, հայ պարբերական մամուլի պատմությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության հարցերին, հայ, ռուս և եվրոպական դասական գրականությանը:
Կրթություն
Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1910): Բ.գ.դ. (1953), ակադ. (1956):
Պաշտոններ
Բաքվի սովետի «Տեղեկագրի» (1918), Մոսկվայի «Կոմունիստ» շաբաթաթերթի և «Կարմիր դրոշակ» թերթի (1918–1920), Թիֆլիսի «Անդրկովկասի ժողովրդական տնտեսության» (1929–1930) և «Նոր ուղի» (1930) հանդեսների խմբագիր: Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար (1918), ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ (1921), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահի տեղակալ (1923–1924), նախագահ (1924–1928), ՀամԿ(բ)Կ Անդրերկոմի պատմության ին-տի փոխտնօրեն (Թիֆլիս, 1932–1933): ՀՀԳԱԱ նախագահության անդամ (1960–1965), փոխպրեզիդենտի պաշտոնակատար (1963–1965), հաս. գիտ. բաժանմունքի ակադ.- քարտուղար (1960–1963), պատմության ին-տի ավ. գիտաշխատող (1965–1982):
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976): Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 125 146
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|