|
|
|
|
|
|
|
Ղափանցյան Գրիգոր Այվազի
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Աշտարակ
Ծննդյան ամսաթիվ՝ 17/02/1887
Մահվան ամսաթիվ՝ 03/05/1957
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, ընդհանուր և պատմահամեմատական լեզվաբանությանը, հայերենի և փոքրասիական լեզուների առնչություններին, խեթերենի, ուրարտերենի, խուռիտերենի հետ հայերենի ունեցած կապերի, սեպագիր արձանագրությունների, Ուրարտուի սոցիալ-քաղաքական կյանքի և մշակույթի ուսումնասիրությանը:
Կրթություն
Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1913): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), պրոֆ. (1930), ակադ. (1943):
Պաշտոններ
Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1913–1917) և Երևանի գիմնազիայում (1917–1919): ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920–1930), պրոֆ. (1930–1957), ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ (1927-1957): ՀՀԳԱԱ նախագահության անդամ, հաս. գիտ. բաժանմունքի ակադ.-քարտուղար (1943–1949), լեզվի ին-տի ավ. գիտաշխատող (1944–1946), տնօրեն (1950–1956):
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942): Գ.Ղափանցյանի անունով է կոչվում Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը (1961):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 149 519
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|