|
|
|
|
|
|
|
Ալեքսանդրով Անատոլի Պյոտրի
Մասնագիտացում՝ Ֆիզիկա
Ծննդավայր՝ ք. Տարաշչի (Ուկրաինա)
Ծննդյան ամսաթիվ՝ 13/02/1903
Մահվան ամսաթիվ՝ 03/02/1994
|
|
Անդամակցություն՝ |
պատվավոր անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատանքները վերաբերվում են պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և էներգետիկային, միջուկային ռեակտորաշինությանը, պոլիմերների էլեկտրական և մեխանիկական հատկություններին
Կրթություն
Ավարտել է Կիևի պետ. համալսարանը (1930թ.): Ֆ.մ.գ.դ., պրոֆ. (1942թ.): Պատվ. անդամ (1948թ.)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ նախագահության անդամ (1960-94), խորհրդատու (1988-94), պրեզիդենտ (1975-86), Ի.Կուրչատովի անվ. ատոմային էներգիայի ին-տի տնօրեն (1960-1988), պատվ. տնօրեն (1988-94): ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ ակադ. (1953, թղթ. անդամ՝ 1943): Մի շարք երկրների Գիտությունների Ակադեմիաների արտասահմանյան անդամ:
Պարգևներ
ԽՍՀՄ Սոց. աշխատանքի եռակի հերոս (1954, 1960, 1973): Լենինյան (1959) և ԽՍՀՄ պետ. (1942, 1949, 1951, 1953) մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի (9) և այլ շքանշաններով, ԽՍՀՄ ԳԱ Ի.Կուրչատովի (1968), Ս.Վավիլովի (1978), Մ.Լոմոնոսովի (1978) անվ. ոսկե մեդալներով:
Այլ տվյալներ
Ա.Ալեքսանդրովի անունով սահմանվել է Ռուսաստանի ԳԱ ոսկե մեդալ ատոմային գիտության և էներգետիկայի բնագավառում (1994):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 125 181
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|