|
|
|
|
|
|
|
Ներսիսյան Մկրտիչ Գեղամի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ գ. Փարպի (ՀՀ Արագածոտնի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 25/11/1909
Մահվան ամսաթիվ՝ 28/01/1999
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայ ժողովրդի նոր շրջանի ազգային-ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, ռազմաքաղաքական ու մշակութային կապերի պատմությանը, դեկաբրիստների, նարոդնիկների գործունեությանը, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությանը:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1931): Պ.գ.դ. (1947), պրոֆ. (1948), ակադ. (1950):
Պաշտոններ
ԵՊՀ-ի դասախոս (1937–1940), դոց. (1940–1941, 1943–1947), պրոֆ. (1947–1966), պատմության ֆակ.-ի դեկան (1937–1941), ռեկտոր (1966–1977): Դասավանդել է նաև Երևանի հայկ. մանկավարժական ին-տում (1940–1941) և այլ բուհերում: ՀԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ-ի գիտաշխատող (1931–1937), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ին-տի ավ. գիտաշխատող (1938–1940), տնօրեն (1940–1941), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1950–1978), փոխպրեզիդենտ (1950–1960, 1965–1966), հասարակական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար (1962–1965), խմբագրական հրատարակչական խորհրդի նախագահ (1959–1962), պատմության ին-տի փոխտնօրեն (1944–1946), բաժնի վարիչ (1977–1999), «Պատմաբանասիրական հանդեսի» գլխ. խմբագիր (1958–1999):
Պարգևներ
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1943):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/10/2024
hesc.am |
11/10/2024
hesc.am |
01/10/2024
1lurer.am |
30/09/2024
gituzh.am |
Կայքը հաճախել են 7 126 607
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|