Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են մանրէաբանության, համաճարակաբանության, նյարդային համակարգի հյուսվածքաբանության, ծերացման, բնածին սիֆիլիսի հարցերի ուսումնասիրությանը:
Կրթություն
Ավարտել է Փարիզի համալսարանը (1896), ուսանել Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանում (1892–1993): Արտաս. անդամ (1945):
Պաշտոններ
Աշխատել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակ.-ի հյուսվածքաբանության լաբ.-ում (1896–1902), վարել հյուսվածքաբանության և մանրէաբանության (1902, 1905–1909), համալսարանի Թարնիեի հիվանդանոցի (1931–1937) և Փարիզի հիվանդանոցի կազմախոսության ամբիոնի (1909) հյուսվածքամանրէաբանական տեխնիկայի գործնական դասընթացները: Փարիզի Լ.Պաստյորի անվ. ինստիտուտի ախտաբանական հյուսվածքաբանության և մանրէաբանության լաբ.-ի վարիչ (1902–1948):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Ֆրանսիայի մանրէաբանների միջազգային ընկերակցության և Փարիզի հայ բժիշկների ընկերության անդամ:
Պարգևներ
Փարիզի համալսարանի Երիտասարդական մրցանակի դափնեկիր (1900):
Այլ տվյալներ
1892-ից բնակվել է Ֆրանսիայում:
|