Բնագավառ
Տեկտոնական քարտեզագրության մեթոդիկայի մշակում, Հայաստանի տարածքի պալեոգեննեոգենի շերտա•րման սխեմայի մշակում, տեկտոնական, սեյսմատեկտոնական և հանրապետության տարածքի ու հարակից շրջանների սեյսմաշրջանացման քարտեզների կազմում:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1938): Երկր.- հանք. գ. դ. (1954), պրոֆ. (1956), ակադ. (1982, թղթ. անդ.` 1956):
Պաշտոններ
ԵՊՀ-ի դասախոս (1940-1983), ՀԽՍՀ ԳԱ ԵԳԻ-ի ռեգիոնալ երկրաբ. և պալեոնտոլոգիայի բաժնի վարիչ (1945-1949), Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար, նախագահության անդամ (1984-1993):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Միջազգային (տեկտոնական) և համամիութենական (շերտագրական) գիտակոորդինացիոն խորհուրդների անդամ:
Պարգևներ
Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1963), վաստակավոր երկրաբան:
|