|
|
|
|
|
Կունեո Պաոլո
Մասնագիտացում՝ Արվեստագիտություն
Ծննդավայր՝ Հռոմ
Ծննդյան ամսաթիվ՝ 11/02/1929
Մահվան ամսաթիվ՝ 31/08/1995
|
|
Անդամակցություն՝ |
արտասահմանյան անդամ |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են պատմական հուշարձանների ուսումնասիրությանն ու վերականգնման հարցերին, Իսլամական աշխարհի ճարտարապետությանն ու քաղաքահակությանը, հայկ. միջնադարյան ճարտարապետությանը:
Կրթություն
Ավարտել է Հռոմի համալսարանը (1962): Գ.դ.՝ ճարտարապետության պատմության գծով (1971), պրոֆ. (1987): Արտաս. անդամ (1994):
Պաշտոններ
Հռոմի համալսարանի associate պրոֆ. (1971–1987), Աքվիլայի (Իտալիա) համալսարանի պրոֆ. (1987–1995): Հռոմի հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի համահիմնադիր և տնօրեն (1965–1995):
Պարգևներ
ՀՀ ԳԱԱ Թ.Թորամանյանի անվ. մրցանակի դափնեկիր (1990):
Հիմնական հրապարակումներ
Հեղինակ է «Հայկ. ճարտարապետությունը IV-XIX դդ.» երկհատորյակի, որում ներկայացված են պատմական Հայաստանի ճարտարապետական բոլոր հուշարձանները:
Այլ տվյալներ
Մասնակցել է Հայաստան (1966, 1968, 1971–1972, 1975, 1978) և Թուրքիայի արևելյան շրջաններ (1967, 1969–1970)՝ Հռոմի համալսարանի կազմակերպած գիտարշավներին:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/10/2024
hesc.am |
11/10/2024
hesc.am |
01/10/2024
1lurer.am |
30/09/2024
gituzh.am |
Կայքը հաճախել են 7 126 517
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|