Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են նավթի և գազի երկրաբանության տեսական հիմնախնդիրներին, նավթի և գազի հանքաշերտերի գոյացման և ածխաջրածինների առաջացման հարցերի լուծմանն ուղղված նոր մոտեցումների մշակմանը:
Կրթություն
Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը /ՀԿՀ/ (B.S.,1949, M.S., 1950): Փ.դ.՝ երկրաբանության գծով (ՀԿՀ, 1956), պրոֆ. (1965): Արտաս. անդամ (1998):
Պաշտոններ
ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակ.-ի դասախոս (1950–54, 1956–65), պրոֆ. (1965-ից): ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբ.-ի վարիչ (1954-56): ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ (1967–69, 1978–87) և այլ կազմակերպությունների խորհրդական: Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ: Ռուսաստանի բնական ԳԱ փոխպրեզիդենտ (2000):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Նյու Յորքի, Հարավային Կալիֆորնիայի և այլ ԳԱ-ների անդամ, Ռուսաստանի բնական ԳԱ արտաս. անդամ: Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ: Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվ. դոկտ.:
Պարգևներ
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվ և այլ ոսկե մեդալներով:
Այլ տվյալներ
Բնակվում է ԱՄՆ-ում: Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»:
|