|
|
|
|
|
|
|
Մելիք-Օհանջանյան Կարապետ Աղաբեկի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն
Ծննդավայր՝ գ. Կալեր (այժմ՝ անմարդաբնակ, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջան)
Ծննդյան ամսաթիվ՝ 20/02/1893
Մահվան ամսաթիվ՝ 22/02/1970
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են հայ հին գրականության պատմությանը, բանագիտությանը, համեմատական տեսքտաբանությանը, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությանը, «Սասնա ծռեր» հերոսապատումի ուսումնասիրությանը, արևելագիտությանը, հայ ժողովրդի պատմության հարցերին:
Կրթություն
Սովորել է Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ին-տում (1911–1914), ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում (1915–1917): Բ.գ.դ.՝ honoris causa (1942), պրոֆ. (1935): ակադ. (1965):
Պաշտոններ
«Կարմիր բանակ» թերթի խմբագիր (1920): Երևանի արական գիմնազիայի ուսուցիչ (1920): ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920, 1921–1925), պրոֆ. (1935–1937): Դասավանդել է նաև Երևանի ռուսական մանկավարժական ին-տում (1946–1948): Էջմիածնի մշակութային-պատմական ին-տի նախագահ (1921), ՀԽՍՀ գիտությունների ին-տի գիտքարտուղար (1930-1931), ՀԽՍՀ նյութական մշակույթի պատմության ին-տի գիտքարտուղար (1932–1934), ապա՝ պատմության և գրականության ին-տի բաժնի վարիչ (1935–1937): ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ին-տի ավ. գիտաշխատող (1944–1948):
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962): Ենթարկվել է հալածանքների (1937–1944): Կ.Մելիք-Օհանջանյանի անվամբ է կոչվում ՀՀ Սյունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցը:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
30/09/2024
gituzh.am |
29/09/2024
escs.am |
29/09/2024
media-center.am |
28/09/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 114 374
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|