|
|
|
|
|
 |
|
|
Թարվերդյան Արշալույս Պողոսի
Մասնագիտացում՝ Գյուղատնտեսական մեքենաշինություն
Ծննդավայր՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Ելփին
Ծննդյան ամսաթիվ՝ 15/10/1945
|
|
| Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
| Պետություն՝ |
Հայաստանի հանրապետություն |
| Հեռախոսահամար՝ |
(+374 44) 15 10 45 |
| Էլեկտրոնային փոստ՝ |
arshaluystar {[ at ]} gmail.com |
|
Բնագավառ
Բույսերի ցողունների արխիտեկտոնիկայի` անատոմամորֆոլոգիական կառուցվածքի առանձնահատկությունների, նյութի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրություն, ցողունների կտրման գործընթացի տեսական և փորձնական հետազոտություններ: Կինեմատիկական և էներգետիկ տեսանկյունից ամենանպաստավոր կտրման եղանակի բացահայտում և այն իրականացնող կտրող ապարատների (թվով 15) մշակում: Տեսական և գիտափորձնական հետազոտությունները նվիրված են նաև գյուղատնտեսական արտադրության աշխատատար գործընթացների մեքենայացման համար արդյունավետ` թրթռագործողության տեխնոլոգիաների, գյուղատնտեսական մեքենաների բանող օրգանների տեխնոլոգաերկրաչափական պարամետրերի և աշխատանքային ռեժիմի հիմնավորման գիտական հիմունքների մշակմանը: Վերջին 10 տարիներին Ա.Թարվերդյանի հետազոտությունները նվիրված են հանրապետության համար կարևոր ոլորտի՝ այգեգործության համար հողամշակ ֆրեզ-մեքենաների, ինչպես նաև ագրոռոբոտների մշակմանն ու պարամետրերի ճշգրտմանը:
Կրթություն
Ավարտել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը (1968 թ.): Տեխ. գիտ. թեկնածու (1979 թ.), դոցենտ (1983 թ.), տեխ. գիտ. դոկտոր (1997 թ.), պրոֆեսոր (2002 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006 թ.), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (2014 թ.)
Պաշտոններ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (1998-2018թթ․): ՀԱԱՀ Գյուղմեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գլխավոր գիտաշխատող (2019թ․-ից): «Գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաներ» մասնագիտական խորհրդի անդամ:
Այլ կազմակերպությունների անդամակցություն
ՌԴ Տիմիրյազևի անվան ագրարային համալսարանի, Կրասնոդարի ագրարային համալսարանի, Բելոռուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի ագրարային համալսարանների պատվավոր դոկտոր: Վրաստանի, «Ագրարային գիտությունների տեղեկագիր» միջազգային գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ:
Պարգևներ
«Անանիա Շիրակացի» մեդալ (2000թ․), ՌԴ «Տիմիրյազևի» ոսկե մեդալ (2004թ․),Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ (Մեծ Բրիտանիա, 2007թ․), ՀՀ Գիտության վաստակավոր գործիչի(2011թ․):
Հիմնական հրապարակումներ
250 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում` 16 մենագրության (որոնցից մեկը հրապարակվել է ԳԴՀ-ում` անգլերեն լեզվով), 3 դասագրքի և 50 գյուտի (հեղինակային վկայագրեր և արտոնագրեր):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/11/2025
tech.news.am |
10/11/2025
tech.news.am |
06/11/2025
aravot.am |
03/11/2025
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 546 673
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|