|
|
|
|
|
Գարզու (Գառնիկ Զուլումյան)
Մասնագիտացում՝ Արվեստագիտություն
Ծննդավայր՝ Հալեպ (Սիրիա)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/01/1907
Մահվան ամսաթիվ՝ 12/08/2000
|
|
Անդամակցություն՝ |
արտասահմանյան անդամ |
Բնագավառ
Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, գունավոր վիմագրություններ, խեցեգործական աշխատանքներ: Կազմակերպել է հարյուրից ավելի անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1939-ից), Լոնդոնում (1954), Նյու Յորքում (1959), Երևանում (1966, 1983), Տոկիոյում (1980), Մոսկվայում (1984) և աշխարհի այլ քաղաքներում, մասնակցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: Փարիզի դրամատիկական (1968), օպերայի (1952-1954, 1971, 1975) և բալետի (1965) թատրոններում, «Կոմեդի ֆրանսեզում» (1955) ձևավորել է ներկայացումներ, նկարազարդել գրքեր:
Կրթություն
Ավարտել է Փարիզի ճարտարապետական ուսումնարանը (1928), հաճախել Գրանդ Շոմիեր ակադեմիան: Արտաս. անդամ (1990)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1977):
Պարգևներ
Ֆրանսիայի Պատվո լեգիոնի սպա (1971), Արվեստների և գրականության պսակավոր (1958), Հոլմարկի (1943, 1951, 1955) և այլ մրցանակների, «Իլ դը Ֆրանս» (1954), Տոկիոյի միջազգային ցուցահանդեսի (1955), Բրյուգեի «Եվրոպա» (1958) մեծ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի, Վաստակի ազգային, Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Գրիգոր Լուսավորիչ շքանշաններով:
Այլ տվյալներ
1925-ից բնակվել է Ֆրանսիայում: Վանսում (Ֆրանսիա) գործում է Գառզուի թանգարանը (1986-ից):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
29/10/2024
hesc.am |
26/10/2024
mir24.tv |
Կայքը հաճախել են 7 140 988
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|