Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են Եվրոպայի XIX-XX դդ. պատմության հիմնախնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման օրինաչափություններին:
Կրթություն
Ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետ. համալսարանը (1955): Պ.գ.դ. (1970), պրոֆ. (1971): Արտաս. անդ. (2000):
Պաշտոններ
ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ պատմության բաժանմունքի գիտքարտուղար (1966–73), պատմության ին-տի կրտսեր գիտաշխատող (1958–62), համակարգման գծով գիտքարտուղար (1963–66) համընդհանուր պատմության ին-տի բաժնի վարիչ (1973–88), տնօրեն (1988-ից): Դասավանդել է ԽՍՀՄ արտաքին գործոց նախարարության դիվանագիտական ակադեմիայում (1966–76): Հումանիտար գիտությունների պետ. ակադեմիայի ռեկտոր (1994-ից): Պատմաբան արխիվագետների ռուսական ընկերության նախագահ (1996-ից), Եվրոպայի նորագույն պատմության միջազգային ընկերակցության (1973-ից) և Ռուս պատմաբանների ազգային կոմիտեի փոխնախագահ:
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Ռուսաստանի ԳԱ ակադ. (2000, թղթ.անդամ՝ 1994): Պոմորյեի պետ. համալսարանի պատվ. դոկտ. (2001):
Պարգևներ
Պարգևատրվել է ԽՍՀՄ Պատվո նշան և ՌԴ Պատվո շքանշաններով:
|