|  |  |  |  |  | 
|  |  | 
| Զեքիյան Պողոս Լևոն Անտոնի
Մասնագիտացում՝ Պատմություն և բանասիրություն
Ծննդավայր՝ Կոստանդնուպոլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 21/10/1943 |  |  
| Անդամակցություն՝ | արտասահմանյան անդամ |  
| Բնագավառ 
Հիմնական աշխատ. վերաբերում են գիտակցության, Օգոստինոսյան ներգոյապաշտության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի,  ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին: Կրթություն 
Ավարտել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանը՝ փիլիսոփայության (1962), աստվածաբանության (1966) գծով, մասնագիտացել Արևելյան աստվածաբանության բնագավառում (1966–1968): Փ.դ. (Ստամբուլի համալսարան,1973), պրոֆ. (1976): Արտաս. անդամ (1994): Պաշտոններ 
Դասավանդել է Վենետիկի Մուրատ Ռափայելյան (1974–1985, տնօրեն՝ 1982–1985) և այլ ուսումնական հաստատություններում: Վենետիկի համալսարանի /ՎՀ/ պրոֆ. (1976-ից), հայոց լեզվի և գրականության (1981-ից), Հռոմի արևելյան ուսումնասիրությունների պապական ին-տի Հայ եկեղեցու հաստատության (1988-ից) ամբիոնների վարիչ, ՎՀ  հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթացների հիմնադիր տնօրեն (1986-ից) : «Բազմավեպի» (1980–1985), «Հայ ընտանիք» պարբերականի (1974–1982) գլխ. խմբագիր: Այլ կազմակերպությունների անդամակցություն 
Վենետիկի գիտության, բանասիրության և արվեստի ին-տի թղթ.անդամ  (1992), ԵՊՀ պատվ.դոկտ. (2000), մի շարք համալսարանների պատվ.պրոֆ.: Պարգևներ 
Պարգևատրվել է ԵՊՀ  ոսկե մեդալով (2000): Այլ տվյալներ 
Բնակվում է Իտալիայում (1974-ից): |  |  |  |  | 
 Ազդեր Հրապարակումներ մամուլում 
		
	
	| 28/10/2025 hesc.am
 |  
	| 27/10/2025 1lurer.am
 |  
	| 24/10/2025 infocom.am
 |  
	| 21/10/2025 infocom.am
 |  
Կայքը հաճախել են 7 515 617
 անգամ սկսած 01.01.2005թ.
	
	
	
	
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
 |  |