Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են քուրդ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության հիմնահարցերին, Իրաքում քրդական ազգային-ազատագրական շարժումների պատմությանը, քրդական հարցին, քուրդ ժողովրդի պատմական ճակատագրում իսլամի խաղացած դերին, հայ-քրդական պատմական կապերին ու մշակութային փոխառնչություններին:
Կրթություն
Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տը (1952): Պ.գ.դ. (1979), պրոֆ. (1985), ակադ. (1996, թղթ. անդ.՝ 1990):
Պաշտոններ
Մոսկվայի քրդագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (1994-ից):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Շվեդիայի քրդական գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1988):
Այլ տվյալներ
Ալագյազ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (1952–1955): «Ռյա թազա» թերթի բաժնի վարիչ (1955–1956), պատասխանատու քարտուղար (1956–1960): ՀՀԳԱԱ արևելագիտության սեկտորի կրտսեր գիտաշխատող (1960–1967), ապա` արևելագիտության ին-տի ավ. գիտաշխատող (1967–1981), բաժնի վարիչ (1981–1994): Դասավանդել է ԵՊՀ-ում (1968–1993):
|