|
|
|
|
|
|
|
Կապուտիկյան Սիլվա Բարունակի
Մասնագիտացում՝ Գրականություն
Ծննդավայր՝ Երևան
Ծննդյան ամսաթիվ՝ 20/01/1919
Մահվան ամսաթիվ՝ 25/08/2006
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Ստեղծագործություններում արտացոլված են հայ կնոջ հոգևոր աշխարհը, ապրումներն ու մտորումները, հայրենիքի պատմության և ճակատագրի նկատմամբ հայ մարդու քաղաքացիական վերաբերմունքը: Ուղեգրությունները վերաբերում են սփյուռքահայության կյանքի ու ճակատագրի խնդիրներին: Հեղինակ է հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ -ը (1941), սովորել ԽՍՀՄ ԳԱ Մ.Գորկու անվ. համաշխարհային գրականության ին-տի գրական բարձրագույն դասընթացներում (1949–1950), ակադ. (1994, թղթ. անդ.՝ 1990):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության (Մոսկվա, 2001), Բնության և հասարակության մասին գիտությունների (2002) միջազգային ակադեմիաների իսկական անդամ: ԽՍՀՄ ԳՄ անդամ (1941):
Պարգևներ
ԽՍՀՄ (1952) և ՀԽՍՀ (1988) պետ. մրցանակների դափնեկիր: Արժանացել է Ա.Իսահակյանի (1983), Աջարիայի Մ.Աբաշիձեի անվ. պետական (1999) և Իտալիայի Նոսիդե գրական (1989) մրցանակների: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան (2), Ուկրաինայի Իշխանուհի Օլգա, Մայր աթոռ Ս.Էջմիածնի Ս.Սահակ–Ս.Մեսրոպ, ՀՀ Ս.Մեսրոպ Մաշտոց շքանշաններով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ (1970) և ՎրԽՍՀ (1982) մշակույթի վաստակավոր գործիչ: Երևանի պատվավոր քաղաքացի (1986):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/09/2024
hraparak.am |
04/09/2024
1lurer.am |
02/09/2024
arevik.armradio.am |
31/08/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 097 740
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|