ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Հակոբյան Վիլեն Պարույրի
Մասնագիտացում՝ Ֆարմակոլոգիա
Ծննդավայր՝ գ.Գառնահովիտ (ՀՀ Թալինի շրջ)
Ծննդյան ամսաթիվ՝ 01/05/1938
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Պետություն՝ ՀԽՍՀ
Հասցե՝ 0019, Երևան, Մարշալ Բաղրամյանի պող., 24
Հեռախոսահամար՝ (+374 10) 525805
Էլեկտրոնային փոստ՝ hvilen {[ at ]} sci.am
Բնագավառ

Ուղեղային արյան շրջանառության ֆարմակոլոգիա, ուղեղային արյան շրջանառության վրա ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների բացահայտում

Կրթություն

Ավարտել է Երևանի պետ. բժշկական ին-տը (1960): Բժշկ.գ.դ. (1978), պրոֆ. (1980), ակադ. (1994, թղթ. անդ.` 1990)

Պաշտոններ

ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2016-2023թթ.), ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2016թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2000-2016թթ.)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Բժշկական գիտությունների միջազգային, Լեհաստանի բժշկական, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների, Ինֆորմատիզացիայի ակադեմիաների և ֆրանսիայի դեղաբանների միջազգային միության (IUPHAR) անդամ

Պարգևներ

Պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի ոսկե, ՀՀ Մխիթար Հերացու անվ., Վերնադսկու անվ. ոսկե, Դրաստամատ Կանայանի, ԼՂՀ «Մայրական երախտագիտության», ՌԴ ԲՏԳԱ ոսկե, ՀՀ ոստիկանապետի, Սպարապետ Վ.Սարգսյանի անվ., ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ԵՊԲՀ ոսկե, ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվ. մեդալներով, Ֆ.Նանսենի անվ. ոսկե, ՀՀ վարչապետի, 2 անգամ ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալներով, ՀՀ նախագահի մրցանակով, ՀՀ նախագահի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայոց Կաթողիկոսի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով, ՀՀ Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ Նախագահի «Գիտության վաստակավոր գործչի» կոչմամբ

Այլ տվյալներ

Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակ.-ի դեկանի տեղակալ (1971-1972), արտասահմանյան ուսանողների դեկան (1972-1979), բուժական ֆակ.-ի դեկան (1979-1983), ուսումնական գծով պրոռեկտոր (1986-1987), ռեկտոր (1987-2006), Իզմիրլյան (Սուրբ Ներսես Մեծ) գիտա-բժշկական կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ (2010-առ այսօր), ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական (2011-առ այսօր):
7 մենագրությունների, 3 դասագրքերի, 11 ուսումնամեթոդական ձեռնարկների, 21 արտոնագրերի, ավելի քան 350 գիտական հրապարակումների հեղինակ:


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 500 081

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:14, 21/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: