|
|
|
|
|
|
|
Տերտերյան Արսեն Հարությունի
Մասնագիտացում՝ Գրականագիտություն
Ծննդավայր՝ գ. Շուշիքենդ (պատմ.՝ Շոշ, ԼՂՀ)
Ծննդյան ամսաթիվ՝ 22/12/1882
Մահվան ամսաթիվ՝ 06/10/1953
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են XIX դ. և XX դ. սկզբի հայ գրականության և գեղագիտական, գրական-քննադատական մտքի զարգացման օրինաչափություններին, գրական հոսանքների և առանձին գրողների ստեղծագործությունների վերլուծությանը, ռուս գրականության ու քննադատության պատմության հարցերին:
Կրթություն
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1905), սովորել Ս.Պետերբուրգի հոգենյարդաբանական ին-տում (1907–09): Բ.գ.դ.՝ honoris causa (1943), պրոֆ. (1929), ակադ. (1943):
Պաշտոններ
Դասավանդել է Շուշիի (1905–1907) և Երևանի (1909–1920) թեմական դպրոցներում: ԵՊՀ-ի հիմնադիր դասախոսներից (1920–1929), պրոֆ., հայ գրականության ամբիոնի վարիչ (1929–1953): Դասախոսել է նաև Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տում:
Պարգևներ
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940):
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
04/09/2024
hraparak.am |
04/09/2024
1lurer.am |
02/09/2024
arevik.armradio.am |
31/08/2024
1lurer.am |
Կայքը հաճախել են 7 089 416
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|