|
|
|
|
|
|
|
Սևակ Գուրգեն Գրիգորի
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 15/04/1904
Մահվան ամսաթիվ՝ 16/09/1981
|
|
Անդամակցություն՝ |
ակադեմիկոս |
Բնագավառ
Հիմնական աշխատ. վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանն ու լեզվի մեթոդաբանությանը, հայոց լեզվի պատմությանն ու տեսությանը, հայ գրերի և Մեսրոպ Մաշտոցի գործի ուսումնասիրությանը, հայոց լեզվի նորմավորման հարցերի մշակմանը: Հեղինակ է հայոց լեզվի բուհական և դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների:
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ-ը (1928): Բ.գ.դ. (1948), պրոֆ. (1949), ակադ. (1971, թղթ. անդ.՝ 1956):
Պաշտոններ
ԵՊՀ-ի դասախոս (1931–1937), դոց. (1937–1949), պրոֆ. (1949–1977), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1941–1968): Դասավանդել է նաև Հայաստանի այլ բուհերում, Թբիլիսիի պետ. համալսարանում: Մարքսիզմ-լենինիզմի ին-տի լեզվի բաժնի գիտքարտուղար (1932–1936), ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի գրականության և լեզվի ին-տի բաժնի վարիչ (1941–1943): ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-տի ավ. գիտաշխատող (1962–1968), բաժնի վարիչ (1947–1962, 1968–1981): ՀԽՍՀ պետ. տերմինաբանական կոմիտեի գիտքարտուղար (1932–1940), ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահ (1969–1981):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ (1932):
Պարգևներ
Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվ. մեդալով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ (1961) և ՎրԽՍՀ (1970) գիտության վաստակավոր գործիչ:
|
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
29/10/2024
hesc.am |
26/10/2024
mir24.tv |
Կայքը հաճախել են 7 141 598
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|