Բնագավառ
Ստեղծագործությունները նվիրված են Հայաստանի և Մերձավոր Արևելքի երկրների բնության, ժողովրդի կյանքի ու կենցաղի, տարբեր խառնվածքի տեր մարդկանց գեղարվեստական պատկերմանը:
Կրթություն
Ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը (1903. ուսանել է Վ.Սերովի և Կ.Կորովինի արվեստանոցում), ակադ. (1956):
Պաշտոններ
Մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպմանը (1916): ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945–1951), ՀԽՍՀ գիտության և արվեստի ին-տի իսկական անդամ (1925–1930), ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի վարիչ (1949–1952):
Այլ կազմակերպությունների անդամակցություն
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947):
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), Լենինյան (1961), ԽՍՀՄ (1941) և ՀԽՍՀ (1965) պետ. մրցանակների դափնեկիր: Փարիզի (1937) և Բրյուսելի (1958) համաշխարհային ցուցահանդեսների ոսկե մեդալակիր: Պարգևատրվել է Լենինի (3), Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշաններով:
Այլ տվյալներ
ՀԽՍՀ (1926) և ԽՍՀՄ (1960) ժող. նկարիչ: Մ.Սարյանի անունով է կոչվում Հալեպի (Սիրիա) գեղանկարչական կրթական կենտրոնը (Սարյան ակադեմիա, 1953): Երևանում գործում է նրա տուն-թանգարանը (1967):
|