Լազերային ֆիզիկա. միջավայրի հետ լազերային ճառագայթի փոխազդեցություն, ոչ գծային օպտիկա, լազերային սպեկտրոսկոպիա, կոհերենտ և  մագնիսաօպտիկական  երևույթներ ատոմական  գոլորշիներում, քվանտային ինֆորմացիա։
Բյուրեղների ֆիզիկա. ժամանակակից քվանտային  էլեկտրոնիկայի սարքերի համար ծավալային օքսիդային միաբյուրեղների և բարակ թաղանթների աճեցման տեխնոլոգիաների  մշակում, միաբյուրեղների և բարակ թաղանթների օպտիկական, ոչ գծային, էլեկտրաօպտիկական, լուսաբեկման, ջերմաէլեկտրական, սցինտիլյացիոն, սպեկտրադիտական և լազերային հատկությունների  ուսումնասիրություն։
Բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն.  անհավասարակշիռ երևույթներ, մասնիկների  և ճառագայթման դետեկտորներ։
Գիտական սարքաշինություն. քվանտային էլեկտրոնիկայի սարքեր, բյուրեղների աճեցման սարքավորումներ։