Կազմակերպություններ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
Մասնագիտացում՝ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկա
Հիմնադրման տարեթիվ՝ 1960թ.
Տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ.
Զաքարյան Տիգրան Վանիկի
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0203, Աշտարակ, Ալիխանյան եղբ. 1
Հեռախոսահամար՝ (+374 232) 32789
Ֆաքս՝ (+374 232) 33770
Էլեկտրոնային փոստ՝ office {[ at ]} irphe.am
Ինտերնետային կայք՝ http://www.irphe.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Ռադիո‎ֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի և համակարգերի ստեղծումը Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար; տերահերցային տիրույթի նոր ‎ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը;
Կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզը և հետազոտումը ին‎ֆ‎րակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար;  նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դե‎ֆեկտների ազդեցության հետազոտումը;
Պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։

Հիմնական արդյունքներ

Հայտնաբերվել և ուսումնասիրվել է միլիմետրային ալիքների գեներացիան և հաճախության փոխակերպումը բարձրաստիճան գերհաղորդչային Ջոզեֆսոնյան կառուցվածքներում: Մշակվել և ստեղծվել են ԲՀ ռադիոմետրեր, որոնք մեծ հաջողությամբ կիրառվել են ՙՄիր՚ տիեզերական կայանի և ՙՕկեան-0՚ ծրագրով աշխատող արբանյակի վրա Երկրի և մթնոլորտի հեռադիտման համար: Մշակվել է միլիմետրային տիրույթի հաղորդիչ-ընդունիչ համակարգ փակ տարածքային ներքին կապի, ինչպես նաև լոկալ Ինտերնետ-կապի համար: Ստեղծվել է ՙԱրցախ՚ բժշկական սարքավորումը՝ ակուպունկտուրային մեթոդներով միլիմետրային ալիքների ազդեցությամբ որոշ հիվանդությունների բուժման համար: Ուսումնասիրվել է լույսի ազդեցությունը ալմաստի բյուրեղների պլաստիկության վրա, հետազոտվել է ալմաստի փոշուց պատրաստված տակդիրներով բարձր հաճախության տրանզիստորների մշակման հնարավորությունը: Ստեղծվել է ժամանակից կախված ինզբուրգ-Լանդաու հավասարումների տեսությունը: Լազերային էպիտաքսիայի մեթոդով աճեցվել են nInSb-nGaAs կիսահաղորդչային հետերակառուցվածքները, հայտնաբերվել և ֆիզիկորեն բացատրվել է ֆոտոզգայունության բնութագրի նշանի փոփոխությունը: Ուսումնասիրվել են ցածր չափողականության կիսահաղորդչային կառուցվածքներում ոչգծային օպտիկական էֆեկտները և հիշողության հատկությունները: Աճեցվել և ուսումնասիրվել են Pb1-xSnxTe առանձին բյուրեղները, որոնք կարող են օգտագործվել որպես ինֆրակարմիր և միլիմետրային տիրույթի ալիքների դետեկտորներ: Զարգացվել են հաղորդիչներում, դիէլեկտրիկներում և պլազմայում արագ մասնիկների շարժման, ինչպես նաև այդ նյութերում էլեկտրամագնիսական երևույթների տեսությունները: Ստացվել են նոր օքսիդային կերամիկական նյութեր, որոնց բարձր ջերմաէլեկտրական էֆեկտիվությունը հեռանկարներ է ստեղծում դրանց օգտագործմանը Պելտյեի սառեցուցիչներում: Ստեղծվել է անկյան՝ ճշգրիտ փոխակերպիչների մի շարք, որոնք օգտագործվել են ՙՄիր՚ արբանյակային կայանում և ինքնաթիռներում՝ սարքերի տարածային կողմնորոշման համար, ինչպես նաև ռոբոտոտեխնիկայում: Մշակվել են ավտոմատ համակարգեր՝ փակ տարածքների պահպանման համար:

Միջազգային գործունեություն

ՌՖԷԻ-ն կատարում է մի շարք աշխատանքներ միջազգային գրանտների ֆինանսավորմամբ. ՄՏԿ-ի նախագիծ՝ ՙԲարձրազգայուն ԲՀ ընդունիչ համակարգերի ստեղծումը ռադիոաստղագիտության, օդերևութաբանության և սեյսմոլոգիայի խնդիրների լաուծման համար՚; ԻՆՏԱՍ նախագիծ՝ ՙՀոսանքի տեղափոխումը և ԲՀ փոխազդեցությունները բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կառուցվածքներում՚; ԻՆՏԱՍ նախագիծ՝ ՙՏերահերցային սպեկտրասկոպիա; ՆԱՏՈ-ի նախագիծ՝ ՙերզգայուն բարձրջերմաստիճանային Ջոզեֆսոնյան սարքեր էկոլոգիական և բիոմագնիսական կիրառումների համար: