Կազմակերպություններ
Արվեստի ինստիտուտ
Արվեստի ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հայ արվեստի պատմություն և տեսություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1958թ.
Տնօրեն՝ թղթ. անդամ, արվ.դ., պրոֆեսոր
Աղասյան Արարատ Վլադիմիրի
Հասցե՝ ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24գ
Հեռախոսահամար՝ (+374 10) 583702, (+374 10) 581851
Ֆաքս՝ (+374 10) 528318
Էլեկտրոնային փոստ՝ instart {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://arts.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- հայկական գեղարվեստական մշակույթի համալիր ուսումնասիրություն
- կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստի, դիզայնի պատմություն և տեսություն
- ճարտարապետության, քաղաքաշինության պատմություն և տեսություն
- երաժշտագիտություն, երաժշտական ֆոլկլորագիտություն
- թատերագիտություն, կինոգիտություն
- սփյուռքահայ արվեստ
- հայ արվեստի դասականների ստեղծագործական ժառանգության հրատարակում
- արվեստին վերաբերող տերմինաբանական բառարաններ
- հայ ժամանակակից արվեստի հիմնախնդիրները

Հիմնական արդյունքներ

- Տրվել է Գառնիի հեթանոսական տաճարի վերակառուցման գիտական հիմնավորումը:

Հրատարակվել են`
- «Հայկական ճարտարապետության վավերագրեր»  բազմահատոր մատենաշարը իտալերեն, հայերեն և անգլերեն լեզուներով (Միլան),
- Հայկական ճարտարապետության պատմության վեցհատորյակի 1-3 հատորները,
- Հայ կերպարվեստի պատմության ակնարկներ,
- «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարը,
- XIX-XX դդ. հայ թատրոնի բազմահատոր տարեգրությունը,
- Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով, Կոմիտասի երկերի ժողովածուն 14 հատորով,
- Հայ արվեստի տարբեր բնագավառներին նվիրված գիտական ժողովածուներ և հիմնարար աշխատություններ: